Последние новости

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆԸ

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոչ է անում իրավասու մարմինների մասնակցությամբ կազմել բազմակողմ հանձնաժողով «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

Հուլիսի 3-ից Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցների աշխատանքի չներկայանալու հետևանքով Կոմբինատի աշխատանքը դադարել է՝ կաթվածահար անելով արտադրության պրոցեսը։ Կոմբինատի աշխատակիցները, աշխատանքային պայմանագրի խախտումով, առաջադրում են լրացուցիչ դրամական միջոցներ վճարելու պահանջ, ինչը երկկողմանի պայմանագրերով նախատեսված չէ։ Արտադրության դադարի հետևանքով կոմբինատը, տեղական համայնքային և ՀՀ պետական բյուջեն զգալի նյութական վնասներ կկրեն։

Ագարակի կոմբինատի ղեկավարությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին ձեռնպահ մնալ ընկերության հասցեին հնչեցվող էմոցիոնալ և անհիմն մեղադրանքներից և հայտնում է, որ կոմբինատը ամբողջությամբ կատարում է իր բոլոր պարտավորությունները կոմբինատի աշխատակիցների, համայնքային և ՀՀ պետական բյուջեի նկատմամբ, այդ թվում, աշխատավարձի, արտաժամյա աշխատանքի և հավելավճարների վճարման իր պարտավորությունները։

 «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, լինելով Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը, պետական մարմիններին կոչ է անում Կառավարության իրավասու մարմինների մասնակցությամբ կազմել բազմակողմ հանձնաժողով՝ ստեղծված իրավիճակը իրատեսորեն ուսումնասիրելու և լուծման ուղիներ որոնելու նպատակով։

«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության հայաստանյան ակտիվներից մեկն է։ Կոմբինատը գտնվում է Հայաստանի հարավում, Իրանի հանրապետության սահմանի մոտ և Մեղրիի տարածաշրջանի խոշորագույն արդյունաբերական օբյեկտն է։ 2007 թվականից Ընկերությունը «Ագարակի պղձա-մոլիբդենային կոմբինատի» զարգացման համար ներդրել է 79 մլն ԱՄՆ դոլար։ Բանվորների և ինժեներա-տեխնիկական անձնակազմի ( առանց ղեկավար կազմի ) միջին աշխատավարձը կազում է 340,000 ՀՀ դրամ։

«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից 2008-ից մինչև 2018 թվականը ՀՀ պետական բյուջե վճարված հարկերը և այլ վճարները կազմել են 1219 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ գումարների վճարումները։ 2019 թվականին Ագարակի կոմբինատը նախատեսում էր ՀՀ բյուջե վճարել մոտավորապես 12 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ գումարների վճարումները։

Գործունեության արդյունքները ամփոփելով նշենք, որ "ԳեոՊրոՄայնինգ" ընկերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար ներդրել է ավելի քան 530 մլն ԱՄՆ դոլար։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В ФИОЛЕТОВО ПОСТРОЯТ ДЕТСАД
    2025-06-03 11:16

    В селе Фиолетово Республики Армения прошла торжественная церемония закладки фундамента детского сада для общины молокан. Строительство детского сада проходит в рамках проекта "Россия с вами", который рассказывает иностранным гражданам о деятельности РФ в сфере содействия международному развитию.

  • ДЕНЬ ДЕТСТВА В ДОМЕ МОСКВЫ
    2025-06-02 10:03

    Как спроектировать город будущего? Что такое техника граттаж? И можно ли из простых фруктов приготовить десерт, достойный праздничного стола? Ответы на эти и другие вопросы дети искали не в учебниках или в интернете, а в мастерских, развернувшихся на площадках Дома Москвы в Ереване. Яркая и разноплановая программа под названием «Счастливый день детства» объединила ребят из столичных школ Армении, их педагогов, родителей, а также гостей из России.   Мероприятие, приуроченное ко Дню защиты детей, было организовано Правительством Москвы, Департаментом внешнеэкономических и международных связей города Москвы, Московским домом соотечественника и Домом Москвы в Ереване.

  • Армен ОВАСАПЯН: ФАКТИЧЕСКИ НИКОЛ ДЕЙСТВИТЕЛЬНО ВООБРАЖАЕТ СЕБЯ ПЕРЕВОПЛОЩЕНИЕМ ЦАРЯ ПАПА
    2025-06-02 09:47

    Пример царя Папа, о котором периодически вспоминает Пашинян, для Никола не просто случайное имя, это программный прототип, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Он убежден, что если ко всему, что говорит и делает в последнее время Пашинян, добавить, что «царь Пап также обслуживал интересы «извне» и был «внедрен» для разрушения государства (что он и сделал), то Никол полностью укладывается в логику страдания одержимостью этим персонажем». Публикацию полностью приводим ниже.

  • ГРАНТ МЕЛИК-ШАХНАЗАРЯН: МУТЬ ОТСТУПАЕТ, ТОЛПА СНОВА СТАНОВИТСЯ НАРОДОМ – СМЕРТЕЛЬНАЯ ОПАСНОСТЬ ДЛЯ ВЛАСТИ НИКОЛА
    2025-06-02 09:43

    Никол свою работу делает, пытается активизировать черную толпу, оппозиция ждет выборов 2026-го, пишет в своем ТГ-канале политолог Грант Мелик-Шахназарян, задаваясь риторическим вопросом: на что будет походить наш народ в финале очередного этапа состязания Никол-Оппозиция? Он убежден, что мы сами загнали себя в «тупик» и не можем из этого «тупика» выбраться, тогда как возможность устранить Никола была ранее, есть и сейчас – импичмент. Нет только решения, и пока решение запаздывает Никол действует… Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ