Արամ Ա–ն նամակ է ուղղել Փաշինյանին
Անթիլիասում հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել է, որ 12 կետից կազմված նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Սակայն Արամ Ա–ն չի նշել, թե այդ կետերից որևէ մեկն արդյոք կատարվե՞լ է։ Նա հրաժարվել է ներկայացնել, թե ինչ է գրել այդ 12 կետում՝ ասելով, որ իր նպատակն արդյունքի հասնելն է, այլ ոչ թե հրապարակելը»,–գրում է թերթը։
Ըստ պարբերականի` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, որ պարբերաբար հանդիպում է ՀՀ վարչապետի հետ և օրերս էլ մեծ պատվով հյուրընկալել էր նրա տիկնոջը, Հայաստանում կատարվող իրադարձություններին ոչ միայն ուշադիր հետևում է, այլև չի թաքցնում, որ ամեն ինչ չէ, որ իրեն գոհացնում է։
Հիշեցնենք, որ փետրվարի 22–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում էր ունեցել Գարեգին Բ-ի և Արամ Ա-ի հետ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել էր` իր սպասումն է, որ ժողովրդի կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն: Արամ Ա–ի խոսքով` եթե կան բևեռացումներ, դրանք պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.