Ռուբեն Հակոբյան․ Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովը պետք է ուսումնասիրի Փաշինյանի հայտարարությունը
2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը պետք է ուսումնասիրի պատգամավոր Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ պատերազմը համաձայնեցված էր Ռուսաստանի հետ, իսկ եթե ոչ, ապա հարց է առաջանում, թե որքանով են անաչառ քաղաքական ուժերը, այդ թվում խորհրդարանական ընդդիմությունը՝ հանձինս «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի»։
Այս մասին «Ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում. Ստամբուլի կոնվենցիան» թեմայով քննարկման շրջանակում հուլիսի 12-ին ասաց «Ակունք» Քաղաքական վերլուծության կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, տեղեկացնում է News.am-ը։
Նա ավելացրեց, որ եթե Փաշինյանն իրավացի էր, ապա ստացվում է, որ մենք կարողացել ենք հաղթել ռուս-ադրբեջանական տանդեմին, եթե ոչ, ապա ինչ հայտարարություններ են լուրջ սպառնալիք ներկայացնում մեր անվտանգությանը։ «Մեր պետությունը դարձել է դաշտ, որտեղ արտաքին ուժերը փորձում են առաջ մղել իրենց աշխարհաքաղաքական և քաղաքակրթական շահերը, և պետք չէ մեղադրել նրանց դրանում։ Խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք մեզ պահում միջազգային ասպարեզում։ Մեր արտաքին քաղաքականությունը մեզ բերել է նրան, որ մենք սառեցրել ենք բարյացակամ հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, այդ թվում ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում»,- ընդգծել է Հակոբյանը։ Նա նկատել է, որ մեր ուշադրությունից դուրս է սողացել այն փաստը, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ջերմացել են ինչպես երբեք, ինչի մասին է վկայում 15 պայմանագրերի ստորագրումը, այդ թվում Կասպից ծովի կարգավիճակի մասին, որի դեմ շատ տարիներ հանդես էր գալիս Բաքուն։ «23 տարի Բաքուն չէր ցանկանում, որպեսզի Ռուսաստանը բացառիկ իրավունք ստանա որոշակի տարածքի հանդեպ, և հանկարծ համաձայնեց։ Պետք է հասկանալ, որ այդ ամենը գին ունի։ Այս ամենը լրացվում է նրանով, որ աճում է լարվածությունը Ղարաբաղում ընտրություններին ընդառաջ։ Բացի այդ, մենք տեսնում ենք գեներալների բաժանում տարբեր ճամբարների»,- ամփոփել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 19:41
Новые санкции США против компаний из Китая связаны с торговлей нефтью в интересах Тегерана, сообщила официальный представитель госдепа Тэмми Брюс. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-09 19:40
Дональд Трамп перенёс введение повышенных импортных пошлин с 9 июля на 1 августа. При этом он направил лидерам Японии, Южной Кореи, Таиланда, ЮАР и других стран письма с предупреждением о новых тарифах – от 25% до 40%. Об этом сообщает BBC.
-
2025-07-09 19:38
9 июля министр обороны Армении Сурен Папикян провел телефонный разговор с министром обороны и поддержки вооруженных сил Исламской Республики Иран, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает Министерство обороны Армении.
-
2025-07-09 19:35
Защита обжалует решение суда об аресте депутата от оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна в течение 10 дней. Об этом журналистам сообщил адвокат Смбат Минасян.