ԱԻՆ․ Ինչու են երևանյան վերելակներն ավելի հաճախ խափանվում
Վերջին շրջանում վերելակների խափանումների հիմնական պատճառը հոսանքի տատանումներն ու մասսայական հոսանքազրկումներն էին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
«Գաղտնիք չէ, որ ամբողջ հանրապետությունում տեղի են ունենում մասսայական հոսանքազրկումներ և հոսանքի տատանումներ: Երևան քաղաքում հոսանքի հաճախակի տատանումների պատճառով ունենք բազմաթիվ խափանված վերելակներ, ընդհուպ՝ շարժիչներ են վառվել»,- ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնում է ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն, և այս պահին 4666 վերելակից 1800-ն արդեն անցել են վերջնական քննություն, որից 31-ին տրվել է բացասական եզրակացություն:
«Հուսամ՝ մինչև տարեվերջ մնացած վերելակները նույնպես կանցնեն փորձաքննություն: Եթե փորձագիտության ընթացքում վերելակներն ունենում են որոշակի խնդիրներ, որոնք կապված են անվտանգության հանգույցների հետ և դրանց շահագործումը կարող է հանգեցնել դժբախտ դեպքերի ու պատահարների, միանշանակ փորձագիտական խումբը տալիս է բացասական եզրակացություն»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ այժմ վերելակների թարմացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբում ներգրավված է նաև Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը: Առաջիկա համատեղ քննարման ընթացքում կհստակեցվեն անելիքները:
Հիշեցնենք՝ հունիսի 24-ին Երևանի ավագանու նիստում Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշել էր, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մայրաքաղաքի տասը վարչական շրջաններից յուրաքանչյուրում 2-ական նոր՝ եվրոպական չափանիշներին համապատասխան վերելակ կգործարկվի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.
-
2025-07-14 18:31
Один из израильских истребителей, приблизившийся к Тегерану во время 12-дневной войны с Ираном в прошлом месяце, столкнулся с технической неисправностью топливного бака – проблема, которая почти вынудила самолёт совершить экстренную посадку, пишет телеграм-канал @sepah_pasdaran_ru, со ссылкой на The Times of Israel.
-
2025-07-14 18:28
Во время крупного митинга в городе Глендейл, США, предприниматель Майк Сарьян заявил, что он не боится выражать свое мнение.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-03-12 15:02
Երևանի քաղաքային բյուջեի միջոցներից 760 միլիոն դրամ է տնտեսվել գնումների գործընթացի արդյունքում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, զեկուցվել է քաղաքապետ Հայկ Մարությանին հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։