Ղուլյանն շնորհավորել է Գի Տեսիեին Ազգային տոնի առթիվ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովինախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանըհուլիսի14-ին Ազգային տոնի առթիվ շնորհավորական նամակ է ուղարկել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի պարոն Տեսիե,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։
Մեծագույն արժեքներն ազգություն չունեն. դրանք բոլորինն են՝ բոլոր ժամանակներում ու բոլոր աշխարհամասերում։ Այս առումով 1789 թվականի հուլիսի 14-ը բեկումնային էր ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև համաշխարհային պատմության մեջ՝ նոր ու բացարձակ իմաստ հաղորդելով ազատության, հավասարության և եղբայրության գաղափարներին։
Հենց այս արժեքների ընկալումն է, որ միավորում է մեր ժողովուրդներին։ Ու այսօր էլ, Բաստիլից հազարավոր կիլոմետրեր այս կողմ, Արցախի ժողովուրդը սեփական հանձնառությամբ պահում է Եվրոպայի ազատության արևելյան դարպասը։
Մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում չափազանց կարևորում եմ «Ֆրանսիա-Արցախ» և «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակների գործունեությունը և համոզված եմ, որ անկախ խոչընդոտներից՝ մեզ կհաջողվի առաջ տանել մեր համատեղ օրակարգը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ֆրանսիական Հանրապետության Ազգային տոնի առթիվ ու հղում լավագույն մաղթանքներս»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.