Последние новости

Ի՞նչ է տեղի ունեցել հուլիսի 10-ին: ԱԱԾ-ն կպատասխանի 10 օրվա ընթացքում

Տասն օրվա ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կներկայացնի էներգետիկ համակարգի խոշոր խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացությունը, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է Aysor.am։

«Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում և պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզվի՝ դա եղել է միտումնավոր միջամտության արդյունքո՞ւմ, թե՞ եղել է տեխնիկական պատճառներով», - ասել է Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենն ընդգծել է՝ բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։

«Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է, 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն», – ասել է Ա. Վանեցյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատվել էին:

Էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի դեպքով ծառայողական քննություն է նշանակվել։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ հայտարարել է, որ ունեն երկու վարկած՝ արտաքին և ներքին գործոնների հետ կապված։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ