Գևորգ Պետրոսյան․ Իշխանություններն ի վիճակի չեն իրականացնել նախկինում տված խոստումները
Բնակչության տարբեր շերտերի դժգոհությունը Հայաստանում սովորական է դարձել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ մեկնաբանելով իրավիճակն Իջևանում։
Պատգամավորը նշել է, որ հանրապետությունում օր չկա, որ որևէ մեկն ինչ-որ տեղ չորոշի փակել հանրապետական նշանակության ճանապարհ։ «Այս ամենը մի ընդհանուր քաղաքական գնահատական ունի, որը հանգում է նրան, որ իշխանությունը, փաստորեն, ի վիճակի չէ ապահովել նախկինում տված խոստումները բարեկեցիկ կյանքի մասին։ Բայց ես ձեռնպահ եմ մնում որևէ քաղաքական գնահատական տալուց, քանի որ Իջևանի խնդիրը բացառապես իրավական հարթությունում է, իսկ իրավական հարթությունում քաղաքական գնահատականները լավագույն դեպքում տրվում են միայն իրավականների հնչեցումից հետո»,- ասել է խորհրդարանականը։
Միևնույն ժամանակ, Պետրոսյանը նշել է, որ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք իշխանության կողմից կլինեն և կհայտարարեն, որ մի տարին չափազանց քիչ է իրական բարեփոխումների իրականացման համար։ «Իհարկե, այդ ընթացքում չէր կարելի լուծել բոլոր խնդիրները, բայց շատ հարցեր կարելի էր լուծել ոչ միայն այդ ընթացքում, այլև շատ ավելի վաղ, ինչն այդպես էլ չի արվել»,- ընդգծել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորը։
Պատգամավորը հիշեցրել է, որ գործող իշխանությունները շատ բան են խոստացել քաղաքացիներին, բայց չեն նշել իրենց խոստումների կատարման կոնկրետ ժամկետներ։ «Հիմա թող բարի լինեն իրականացնել իրենց բոլոր խոստումները խելամիտ ժամկետներում։ Որովհետև եթե նրանք իշխանության են եկել և երկու-երեք տարում ոչ մի լուրջ տեղաշարժ գրանցված չլինի, ուրեմն ստացվում է, որ տված խոստումների կատարման խելամիտ հավանականությունը հաջորդ ընտրություններում կասկածի տակ կդրվի»,- ընդգծել է պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանը համոզված է, որ ոստիկանությունն իրավունք ունի և պետք է գործի բացառապես օրենքի և Սահմանադրության շրջանակում, և եթե նրա աշխատակցի հանդեպ ուժ է կիրառվել, ապա մեղավորն անպայման պետք է պատիժ կրի։ «Այդ հարցը գտնվում է իրավական կարգավորման շրջանակում, և ես, քանի որ անձամբ չեմ մասնակցել Իջևանի վերջին միջադեպերին, չեմ կարող օբյեկտիվ գնահատական տալ ոստիկանության գործողություններին»,- ամփոփել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցների, որոնք փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, և ոստիկանության միջև հուլիսի 17-ի երեկոյան տեղի են ունեցել բախումներ։ Ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, իսկ ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել նրանց։ Նրանք պահանջում են իջեցնել անտառահատման թույլտվության սակագինը։ Բախումների փաստով հարուցվել է քրեական գործ, 13 մարդ կալանվել է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 14:14
Пока премьер Никол Пашинян продолжает свой «крестовый поход» против ААЦ, который полностью вписывается в канву антицерковных и антиармянских заявлений азербайджанской власти, турецкие «экологи» атакуют Мецаморскую АЭС. В Турции 1 июня 33 организации, занимающиеся вопросами экологии и прав человека, провели акцию в Игдыре, призывая закрыть Мецаморскую атомную электростанцию (АЭС) в Армении, сообщают турецкие СМИ.
-
2025-06-05 13:55
Россия в контакте с азербайджанской стороной и работает над урегулированием вопроса вокруг возможного закрытия Русского дома, сообщил «Известиям» замглавы МИД РФ Михаил Галузин.
-
2025-06-05 13:53
Армения закупит у Ирана новые стальные мосты для автомобильных дорог на севере страны. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 13:50
Группа граждан провела в четверг у здания правительства в Ереване акцию в поддержку Армянской Апостольской Церкви (ААЦ).