Վանեցյան. Իջևանում տեղի ունեցածը կազմակերպած սադրանք է
Իջևանում տեղի ունեցած ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք էր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո այս մասին հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ՝ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք: Մեր կողմից մարզ այցելելուց և խորհրդակցությունը անցկացնելուց հետո ամենևին չի նշանակում, որ այդ ամեն ինչը մոռացվելու է և մեղավորները չեն բացահայտվելու և պատժվելու: Այսօր կառավարության նիստի ընթացքում հնչեց 39 անձանց քանակ, ովքեր ակտիվ մասնակցել են նշված ակցիայի կազմակերպմանը: Նրանցից 19-ը բերման է ենթարկվել, այսօր ևս 2-3-ը բերման են ենթարկվել: Մի քանի անձինք, ովքեր թաքնվում են իրավապահներից, համոզված եմ, կամ ինքնակամ կներկայանան կամ կհայտնաբերվեն և կկանգնեն օրենքի առջև»,- ընդգծեց Վանեցյանը:
Նա նշեց, որ Տավուշի մարզ իրենց այցելությամբ, ցանկացել են բնակիչների ուշադրությանը հրավիրել այն հանգամանքին, որ իրենց բարձրացված խնդիրները ստանալու են լուծում, որը բավարարելու է թե՛ պետությանը, թե՛ բնակիչներին:
Վանեցյանը կոչ է անում հուլիսի 17-ին իրենց բողոքի ձայնը բարձրացրած Տավուշի մարզի բնակիչներին, որպեսզի նման արարքներ այլևս իրենց թույլ չտան և բոլոր ծագած հարցերը լուծեն մարզպետարանի և համայնքի ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում: «Համոզված եմ, որ թե՛ մարզպետարանը, թե՛ համայնքի պատասխանատուները հաստատ կգտնեն լուծում ստեղծված իրավիճակից»,- շեշտեց Վանեցյանը:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ նշեց, որ համայնքային ղեկավարությունը, համայնքապետերը և ավագանիները պետք է ավելի ակտիվ և անմիջական մասնակցություն ունենան այս գործընթացների կազմակերպմանը, որովհետև նրանք ավելի լավ գիտեն համայնքի խնդիրները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 11:07
Глава Совета Федерации РФ накануне прибыла в Ереван с официальным визитом во главе внушительной делегации.
-
2025-06-06 11:03
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.
-
2025-06-06 11:02
Президента США Дональда Трампа следует подвергнуть процедуре импичмента, его место должен занять вице-президент Джей Ди Вэнс, говорится в публикации в X, с которой согласился миллиардер Илон Маск.
-
2025-06-06 11:00
Делегация во главе с председателем Совета Федерации России Валентиной Матвиенко в пятницу посетила парк Победы в Ереване, где возложила венок и цветы к Вечному огню, почтив память погибших в Великой Отечественной войне.