Последние новости

40 աստիճան և բարձր հրդեհային վտանգ

Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, հուլիսի 19–ին հանրապետության հյուսիսային մարզերում, հուլիսի 23–ին` որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, մի շարք մարզերում` կարկուտ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակա քամու պոռթկումները կարող են հասնել 15-20 մետր վայրկյանի։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21–ին կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 23–ի ցերեկը նույնքան կնվազի։

Ուրբաթ օրը մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև 36-38 աստիճան տաքություն։ Բազմամյա կլիմայական տվյալների համաձայն, Երևանում այդ օրվա առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1982 թվականին և կազմել 38.9 աստիճան։

Կիրակի և երկուշաբթի Երևանում սնդիկի սյունը կբարձրանա մինչև 38-40 աստիճան, երեքշաբթի կնվազի մինչև 36-38 աստիճան, տեղեկացնում է Newsarmenia.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ