Փորձագետ․ Ադրբեջանը շարունակում է Նախիջևանում ամրապնդել իր դիրքերը
Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո Ադրբեջանի Զինված ուժերը անցել են հարձակման և չեզոք գոտում գտնվող դիրքեր գրավել:
Հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Սա նրա խոսքով հանգեցրել է նրան, որ որոշ բնակավայրեր և հաղորդակցությհուններ հայտնվել են հակառակորդի հրթիռակոծման գոտում:
«Իրավիճակի սրման դեպքում դա կարող է դժվարացնել հայկական կողմից լրացուցիչ ուժերի, ռազմամթերքի և սննդամթերքի տեղափոխումն առաջնագիծ և բնակավայրեր, որտեղ կա ջրի և սննդի կարիք ունեցող խաղաղ բնակչություն», - ընդգծեց ռազմական փորձագետը:
Համբարձումյանը նշեց, որ ադրբեջանական դիրքերից Նախիջևանի հետ սահմանին գտնվող հայկական Ելփին գյուղի ուղղությամբ կրակոցը իրականացվել է 7,62մմ տրամաչափի 6В1 Դրագունով հրացանից, ինչն ըստ փորձագետի, իրականացվել է ստանդարտ փամփուշտի կիրառմամբ, սակայն եթե հակառակորդը որոշեր զրահահար փամփուշտներ օգտագործել, ապա դա կարող էր ավելի լուրջ հետևանքների հանգեցնել հրդեհների և խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի տեսքով:
Ընդ որում Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ միջև վերջին զորավարժություններն, ըստ Համբարձումյանի, նույնպես լրացուցիչ լարվածություն են ստեղծում տարածաշրջանում:
«Բացի այդ Նախիջևանում ադրբեջանական կողմը սկսել է լրջորեն ամրապնդել իր դիրքերը: Նա ամրապնդում է հները և կառուցում է նոր ինժեներական երկարաժամկետ կրակակետեր, դիրքեր և շինություններ: Դա հանգեցրել է առաջնագծում ժամանակավոր անդորրին», - ասաց ռազմական փորձագետը՝ հավելելով, որ դա ավելի շատ հիշեցնում է դանդաղ գործարկման ռումբ, քանի որ ադրբեջանցիները դիրքեր էին ստեղծում նրա համար, որպեսզի ավելի հարմարավետ դարձնեն իրենց դիրքերում զինծառայողների գտնվելը:
Վան Համբարձումյանը նկատեց, որ ադրբեջանցիները փաստացի «սեփականշնորհել են» այդ դիրքերը, քանի որ, ձմռան մոտենալուն պես, նրանք ստիպված էին դրանք թողնել բարդ եղանակային պայմանների և սառնամանիքների պատճառով:
«Ադրբեջանը դեռ պատրաստվում է պատերազմին և կատարվածը վկայում է այդ մասին», - ասաց փորձագետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.