Թալիշում հիմքից կառուցվել են համայնքային նշանակության մի շարք օբյեկտներ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Թալիշում հրավիրել է խորհրդակցություն` նվիրված բնակավայրում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրներին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՀ Քաղաքաշինության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից, Թալիշի վերակառուցման գործընթացը մեկնարկել է 3 տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ավարտից անմիջապես հետո:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության միջոցներով հիմքից կառուցվել են համայնքային նշանակության մի շարք օբյեկտներ՝ դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն և հանդիսությունների տուն:
Գյուղի վերականգնման 1-ին փուլում վերանորոգվել է 19, 2-րդ փուլում՝ 18 տուն: 3-րդ փուլում, որը մեկնարկել է այս տարի՝ կվերանորոգվի 8, կկառուցվի 10 նոր բնակելի տուն: Բոլոր բնակարանները վերանորոգված են, հարմարեցված ժամանակակից ստանդարտներին: Յուրաքանչյուր բնակարան ունի ապաստարան, տնամերձ հողամաս:
«Առջևում՝ բնակիչներին իրենց հարազատ օջախներ վերադարձնելու փուլն է: Թալիշը կարող է ապրեցնել միայն թալիշցին՝ վերադառնալով հարազատ բնօրրանը, ամրացնելով Արցախի հյուսիսային դարպասը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.