Աննախադեպ փոխհատուցում
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի վերաբերյալ արդարացի բավարարման՝ ֆինանսական փոխհատուցման, որոշումը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ՄԻԵԴ-ը գտել է, որ Հայաստանը դիմող՝ 1936 թ.-ին ծնված և Երևանում բնակվող Յուրի Վարդանյանին պետք վճարի աննախադեպ մեծ գումար՝ 1,6մլն եվրո։
Գործը վերաբերում էր իր տան և հողամասից զրկելու վերաբերյալ արդարացի բավարարման հարցին:
Այս գործով վճիռը եղել էր 2016թ․-ի հոկտեմբերի 27-ին, որով ՄԻԵԴ-ը գտել էր, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունքի) և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտումներ (սեփականության պահպանում):
ՄԻԵԴ որոշմամբ որպես արդարացի բավարարում պետությունը կվճարի 1,602,000 եվրո՝ նյութական վնաս, և 6,000 եվրո՝ ոչ նյութական վնաս։
Հիշեցնենք, որ դիմումատուն Երևանի Բուզանդի փողոցի բնակիչ է, որի սեփականությունը ճանաչվել էր «գերակա հանրային շահ» և զրկվել էր սեփականությունից՝ չնչին գումարի դիմաց․ իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն փոխհատուցել են միայն 54 մլն դրամը։
Այս գործով Եվրոպական դատարանի վճռում հիշատակվում է նաև Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի անունը և գնահատական տրվում նրա գործողություններին։
«...Այսպիսով Դատարանը եզրակացնում է, որ դատավոր Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը», -մասնավորապես նշված է Եվրոպական դատարանի վճռում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.