Последние новости

ՁԱԽՈՐԴ ՀԱՍԱՆՈՎՆ ՈՒ ԹՄՐԱԲԱՆԱԿԸ

Հուլիսի 25-ի առավոտյան ադրբեջանական ԶԼՄ-ները հպարտությամբ հաղորդեցին այն մասին, որ այդ երկրի պաշտպանության նախարարը գտնվում է ճակատամերձ գոտում, որտեղ անձամբ ստուգումներ է անցկացնում։

«Զաքիր Հասանովը ստուգել է ստորաբաժանումների մարտական պատրաստականության մակարդակը, զննել հակառակորդի առաջավոր դիրքերը, ինչպես նաև անձնկազմին հաղորդել Գերագույն հրամանատարի պահանջները և կատարման ենթակա խնդիրները»,- ասվում է հաղորդագրությունում։ Այդ հիասքանչ նորության եզրափակիչ արտահայտությունը, բնականաբար, այսպիսին էր. «Պաշտպանության նախարարը բարձր գնահատեց ստորաբաժանումների մարտունակությունը, նյութատեխնիկական ապահովվածությունն ու հագեցվածությունը զինամթերքով, սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, ինչպես նաև անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստականությունը։ Այլ կերպ, ինչպես հասկանալի է բոլորին, ադրբեջանական բանակում լինել չի կարող։

Միայն թե նորից չբերեց Զաքիր Հասանովի բախտը, որն ահեղ կեցվածք էր ընդունում ֆոտոլրագրողների առջև, սաղավարտը գլխին, որը գեներալ-գնդապետին սազում է ոչ ավելի, քան ցիլինդրը՝ կոկորդիլոսին։ Քանզի հենց այն պահին, երբ նա ստուգումներ էր անցկացնում ու զեկուցում Գերագույնին այն մասին, թե ԶՈՒ-ում տիրող իրավիճակը «ավելի լավ չի լինում» կարգից է, իրականությունը կրկին անողորմաբար ներխուժեց նախարարի վարդագույն աշխարհիկ և շռայլորեն սև ներկ ցփնեց այնտեղ։ Քանզի, ինչպես պարզվեց, հուլիսի 24-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ՌՕՈՒ-ի ուսումնական թռիչք կատարող ՄիԳ-29 ինքնաթիռը հանկարծ անհետացել է ռադարներից։ Քիչ ավելի ուշ պարզ դարձավ, որ այն աղետի է ենթարկվել և ընկել Կասպից ծովը։ Համաձայն ԶԼՄ-ների հղորդագրությունների, ընթանում են օդաչուի որոնումները, որը դժվար թե ողջ մնացած լինի։

Նշենք, որ օդաչու կորցնելը լուրջ խնդիր է ադրբեջանական բանակի համար, քանզի բարձրորակ ռազմական օդաչուներ պատրաստելը թանկարժեք հաճույք է. բավական է ասել, որ համաձայն բաց տվյալների, ՄիԳ-29 ինքնաթիռներ վարել սովորած օդաուները ադրբեջանական ՌՕՈՒ-ում ընդամենը 26-ն են։ Բուն ինքնաթիռի գինը տատանվում է միջինը 20-ից 25 մլն դոլարի միջև։ Այնպես որ աղետը բավական ցավոտ հարված դարձավ Ադրբեջանի բանակին և դրա հրամանատարի իմիջին։ Մանավանդ որ, ինչպես պարզվեց, ինքնաթիռը կառավարում էր բավական հմուտ օդաչու՝ գնդապետ-լեյտենանտ Ռաշադ Աթակիշիևը։

Առհասարակ Հասանովի բախտը, պետք է ասել, սաստիկ չի բերում վերջին ժամանակներս. նա շարունակ հիմար վիճակի մեջ է ընկնում՝ ապարդյուն ջանալով ապացուցել ղեկավարությանն ու Գերագույն հրամանատարին, թե ինչքան լավ են գործերն իրեն վստահված բանակում։ Ընդամենը մեկ ամիս է անցել այն հունիսյան օրից, երբ զորավարժությունների ժամանակ նախարարի սնուցյալների արձակած մարտական հրթիռն ընկավ Գյանջայի բնակելի թաղամասի վրա։ Թե կոնկրետ ուր էին նշան բռնել փառապանծ ադրբեջանական հրետանավորները, այդպես էլ անհայտ մնաց։ Ճիշտ է, Հասանովի համար մեծ բարեբախտություն էր, որ հրթիռը երջանիկ պատահականությամբ չպայթեց և ամեն ինչ ավարտվեց առանց զոհերի, բայց միջադեպն իր բացառիկության պատճառով բավական լայն արձագանք ստացավ։

Մինչդեռ հենց այսօր ստացվեց Ադրբեջանի ԶՈՒ-ի հետ կապված մեկ այլ ուշագրավ տեղեկատվություն. քննարկվում է զորակոչիկներին և իսկական զինծառայություն անցնող բանակայիններին պարտադիր թմրաբանական հետազոտման ենթարկելու հարցը։ Ինպես հաղորդում է trend.az-ը, դա արտացոլված է «Թմրամոլության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց պրեկուրսորների դեմ պայքարի 2019-2024 թվականների պետական ծրագրի» իրականացման միջոցառումների նախագծում»։ Նպատակը թմրամոլության վաղ բացահայտումն ու պրոֆիլակտիկան է։ Ընդ որում տպավորիչ է կառավարական այն կառույցների քանակը, որոնք ներգրավվելու են այդ գործընթացում. ներքին գործերի, առողջապահության, արդարադատության նախարարություններ, ինչպես նաև Զորահավաքի և զորակոչի պետական ծառայություն։ Պաշտպանության նախարարությունն այս ցանկում, ինչպես տեսնում ենք, չկա։

Թմրանյութային կախվածությունը բացահայտելու համար զորակոչիկներին և արդեն զինծառայություն անցնողներին հետազոտելու մտադրությունը, անշուշտ, վկայում է ԶՈՒ-ում թմրանյութերի օգտագործման հետ կապված լուրջ խնդիրների առկայության մասին։ Այդ առնչությամբ բաց տեղեկություններ, բնականաբար, չկան, սակայն ընդհանուր միտումներն ապացուցում են թմրամոլների քանակի հետևողական աճը Ադրբեջանի բնակչության, հատկապես երիտասարդության շրջանում, ընդհուպ, ինչպես պարզվում է, մինչև դպրոցականներ։ Այսպես, ըստ Ադրբեջանի գլխավոր թմրաբան Լյուդմիլա Ջաֆարովայի, վերջին տարիներին թմրամոլների թիվը երկրում ավելացել է տասնյակ անգամներ։ Եվ եթե նախկինում թմրանյութեր օգտագործում էին հիմնականում մեծահասակները, ապա ներկայումս խնդիրը լուրջ ու արդիական է դարձել նույնիսկ միջնակարգ դպրոցների, լիցեյների, բուհերի համար, ընդգծում է նա, նշելով, որ թմրաբանական դիսպանսեր դիմողների մեծմասնությունը 16-17-ամյա դեռահասներ են։ Նրանց մեջ կան նաև 7-րդ դասարանցիներ, հաղորդել է Ջաֆարովան, նշելով, որ դպրոցականներին չեն գրանցում, քանի որ դիմումներն անանուն են, սակայն գրանցված թմրամոլների 80%-ը 18-35 տարեկան է։

Այս տվյալները հրապարակվել են գրեթե երեք տարի առաջ, սակայն, դատելով հետագա հրապարակումներից և մասնագետների գնահատականներից, իրավիճակը է՛լ ավելի տագնապահրույց է դարձել։ Այսպես, թմրանյութերի տարածմամբ ու օգտագործմամբ Ադրբեջանը կայուն կերպով ընդգրկված է հետխորհրդային տարածքի երկրների առաջին տասնյակում։ Թմրանյութային կախվածությամբ տառապողների թիվն այդ երկրում կայուն կերպով աճում է տարեցտարի. եթե 2006 թվականին դա չէր անցնում 6 հազարից, ապա 2010-ին հասավ 25 հազարի, իսկ 2017-ին գերազանցեց 30 հազարը։ Ընդ որում առանձնակի ընդգծվում է, որ չափազանց շատ են թմրամոլները ադրբեջանցի դպրոցականների միջավայրում։ Պետք է հաշվի առնել, որ վիճակագրությունը, բնականաբար, չի արտացոլում թմրամոլների իրական թիվը. ՄԱԿ-ի կողմից առաջարկվող հաշվարկման եղանակի համաձայն, իրական քանակը պարզելու համար անհրաժեշտ է հաշվառման կանգնածների թիվը բազմապատկել չորսով։ Ինչ վերաբերում է դեռահասներին, ապա, ինչպես հավաստիացնում է գլխավոր թմրաբանը, նրանք ընդհանրապես չեն գրանցվում էթիկական նկատառումներով։

Հավելենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցներում կայուն կերպով ընդգծվում է, որ Ադրբեջանը տարանցիկ երկիր է Աֆղանստանից, Կենտրոնական Ասիայից և Իրանից դեպի Ռուսաստան ու Եվրոպա թմրանյութերի տեղափոխման համար։ Երկրում տարածված է հիմնականում հերոինը, ինչպես նաև աճեցվում են թմրանյութեր պարունակող բույսեր, նշում են փորձագետները։ ՄԱԿ-ի զեկույցներում նույնպես նշվում է Ադրբեջանի կարևորությունը Աֆղանստանից թմրանյութերի տարանցիկ փոխադրումների տեսանկյունից և ընդգծվում, որ թմրանյութերը Ադրբեջան-Թուրքիա-Իրան ճանապարհով փոխադրվում են անարգել։

Ասված ամենի խորապատկերին զորակոչիկների և զինծառայողների թմրաբանական պարտադիր զննության անհրաժեշտության կտուկ արդիականացումը վկայում է այն մասին, որ թմրամոլության խնդիրը ադրբեջանական բանակում, որպես երկրում տիրող ընդհանուր իրավիճակի արտացոլում, սրվել է այն աստիճան, որ պահանջում է անհապաղ ու կոշտ միջոցներ։ Ինչը նշանակում է ևս մեկ չափազանց լուրջ գլխացավանքի առկայություն Զաքիր Հասանովի համար, որը փաստորեն մշտապես ստում է իր Գերագույնին լիակատար մարտունակության մասին, նրանից թաքցնելով Ադրբեջանի զինված ուժերում տիրող իրական վիճակը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СОР29 НАЧАЛСЯ И ЗАВЕРШИЛСЯ ТОРГОМ НА КРОВИ: ПОЧЕМУ МИРЗОЯН НЕ ПОЕХАЛ В БАКУ?
      2024-11-22 09:14

      22 ноября в Баку заканчивается климатический саммит ООН, который, вне всяких сомнений, войдет в историю как самый скандальный за весь период проведения данного мероприятия – с 1995 года. Уже не говоря о полном провале попыток бакинского режима «забрендировать» конференцию как «СОР мира». Власти Армении так и не приняли в нем участия, хотя многие эксперты прогнозировали, что это случится в обмен на возвращение Азербайджаном хотя бы нескольких армянских пленных и заложников. Собственно, и сами представители пашиняновского правительства не скрывали своих отчаянных надежд на то, что до начала конференции будет подписан «мирный договор» и возвращена часть пленных.

    • ГЕНСЕК ООН ОПРАВДАЛ ПРЕСТУПЛЕНИЯ АЗЕРБАЙДЖАНА, ОСУЖДЕННЫЕ МЕЖДУНАРОДНЫМ СУДОМ ООН
      2024-11-18 09:16

      На днях британская ВВС опубликовала письмо известных экспертов, выразивших озабоченность проведением СОР29 в Баку. Адресовано оно Саймону Стилу — Исполнительному секретарю Рамочной конвенции ООН об изменении климата (UNFCCC), Генеральному секретарю ООН Антониу Гутерришу, а также всем государствам-сторонам указанной конвенции. Подписано письмо бывшим генсеком ООН Пан Ги Муном, бывшей главой ООН по климату Кристианой Фигерас, бывшим Верховным комиссаром ООН по правам человека, экс-президентом Ирландии Мэри Робинсон, и еще свыше 20-и столь же известными деятелями.

    • ПОСОЛЬСТВО США В КУРСЕ ВИЗОВЫХ МАХИНАЦИЙ СОТРУДНИКОВ МИД РА ВО ГЛАВЕ С ЗАММИНИСТРА?
      2024-11-14 09:25

      Уже сложно подсчитать, какой это по счету громкий скандал в рядах действующих властей – ярых «борцов с коррупцией», неустанно разоблачающих бывших коррупционеров и возвращающих незаконно нажитые деньги в госказну. Наказание переступивших закон деятелей – дело, что и говорить, полезное для страны. Но когда при этом в скандалах регулярно оказываются замешаны нынешние высокие чиновники без каких-либо правовых и иных для себя последствий, - это уже означает совершенно другое. Это означает: "бывшим" было нельзя, а нам – все можно, и все сойдет с рук.

    • ОТКАЗ ОТ ИСКОВ РАВНОЦЕНЕН СОВМЕСТНОЙ ОТВЕТСТВЕННОСТИ АЛИЕВА И ПАШИНЯНА ЗА ПРЕСТУПЛЕНИЯ ПРОТИВ АРМЯН
      2024-11-11 10:29

      Вчера стало окончательно ясно, что «мирный договор» между властями РА и Азербайджаном не будет подписан до начала и в ходе стартующего сегодня СОР29. Несмотря на отчаянные усилия и полную готовность Пашиняна и его  своры соглашаться на все без исключения требования турок, в разговоре с канцлером Германии бакинский диктатор заявил, что работа над соглашением будет продолжена после конференции ООН. Кстати, до сих пор официально не объявлено, поедет ли в Баку кто-либо из представителей николовского режима.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ