ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԵՐԱԾԵՆՔ ԼՎԱՑՔԱՏԱ՞Ն
«Իմ քայլը» խմբակցության հերթական պատգամավորը անսպասելիորեն լայն համբավ ձեռք բերեց երկրում և զանգվածային ժողովրդականություն՝ սոցցանցերում։ Բայց, ինչպեսև մինչ այդ իր գործընկերները, բնավ ոչ հրատապ օրենսդրական նախաձեռնությունների, հայրենիքի բարօրության համար արդյունավետ ու բարեխիղճ աշխատանքի և քաղաքական գործչի ու ժողովրդի ընտրյալի համար օգտակար և ծայրաստիճան ցանկալի այլ հատկանիշների շնորհիվ։
Ո՛չ, Հռիփսիմե Գրիգորյանի անունը սոցցանցերից օգտվողները սկսեցին ամեն ձևով հոլովել այն բանից հետո, երբ նախկինում բացարձակ անհայտ պատգամավորը հանդես եկավ, ինչպե՞ս ավելի մեղմ արտահայտվենք, խենթացուցիչ-ինքնօրինակ նախաձեռնությամբ, կապված Վարդավառի տոնակատարության հետ։ Հռիփսիմեն առաջարկեց նշել այդ տոնը Ազգային ժողովի այգում։ Բայց դա դեռ դժբախտության կեսն է. գաղափարի գլխավոր զարդն այն է, որ նույն օրը՝ հուլիսի 28-ին ԱԺ բակում լվանալու են գորգերը։
Երևակայությունն արդեն պատկերում է պատգամավորների երջանիկ դեմքերը՝ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի գլխավորությամբ, շալվարի քշտած փողքերով և շվաբրերը ձեռքներին գորգերը եռանդագին պռտելիս, Մարշալ Բաղրամյանի պողոտա հոսող կեղտոտ օճառաջրի գետերը, չորացնելու համար խորհրդարանի դարպասներին ու ճաղերին գցած գորգերը, զբոսաշրջիկների զարմացած հայացքները և պատգամավորական ուրախ Վարդավառի այլ գունեղ պատկերներ։ Համաձայնեք, ընտրողների հետ ընտրյալների ավելի սերտ միաձուլում պարզապես դժվար է պատկերացնել, իսկ մարմնին կպչող թաց շապիկները, կիսավարտիքներն ու կիսաշապիկները լիարժեք կդարձնեն միաձուլման գործընթացը։ Սոցցանցերից օգտվողնրն արդեն առաջարկում են ժողովրդական-պատգամավորական եղբայրացման այլ տարբերակներ. կոլեկտիվ բուրդ չբխել վերմակ-դոշակների համար, բադրիջանի խավիարի և այլ պահածոների զանգվածային պաշար «զակատել» խորհրդարանի բուֆետի համար, ընտրողների հետ համատեղ պատրաստել ամառային խորոված, տոլմա, բոզբաշ և այլն։
Գլխավորը, որ այդ ամենը տեղի ունենա Ազգային ժողովի բակում։ Ինչո՞վ է թվարկված ամենն ավելի վատ, քան տրանսգենդերի ելույթը ԱԺ ամբիոնից։ Հակառակը, կարելի է ասել, որ այդ ամենը լիովին տեղավորվում է ավանդական և արդեն նույնիսկ նահապետական արժեքների ներկապնակում։ Կարծրատիպերը, որոնք բացի ամենայնից վերաբերում են նաև օրենսդիր իշխանությանը, սրընթաց ցաքուցրիվ են լինում, ուրեմն ինչո՞ւ խորհրդարանի տարածքն էլ չդարձնենք լվացքատուն՝ ի զարճանք ամենքի։
Եվ պետք չէ ասել, թե իբր՝ խորհրդարանի այսպիսի կազմը (այո, համամիտ եմ, նախորդները նույնպես ինտելեկտով չէին փայլում) արժանի է թերևս բառացիորեն բակի աղբանոցի։ Պետք չէ ծաղրել Հռիփսիմեին, որը վերջապես գտավ երկրով մեկ, իսկ գուցեև համաշխարհային մասշտաբով փառաբանվելու միջոց, քանի որ նման բան դժվար թե անցնի ցանկացած այլ խորհրդարանի պատգամավորի մտքով։ Պետք չէ նաև չարախնդալ ու սրամտություններ շռայլել, առաջարկելով զանգվածային այլ գործողություններ խորհրդարանի տարծքում. մեկ էլ տեսար նրա գործընկերները նախանձեցին և իրենք էլ մտադրվեցին նման մի բան նախաձեռնել… Ո՜վ գիտե, թե ինչ է կատարվում սեփական կարգավիճակից, շոգից ու ապահովված պարապությունից գժված պատգամավորների ուղեղներում։
Մինչդեռ Հռիփսիմե Գրիգորյանի կենսագրությունն այդ աստիճան անհեթեթ ոչ մի բան չէր կանխագուշակում։ 31 տարեկանում, ինչպես հայտնում է ԱԺ կայքը, սույն անձնավորությունը հասցրել է դառնալ միջազգային հարաբերությունների գծով մասնագետ, ստանալ քաղաքագիտության մագիստրի կոչում և մասնակցել ամենատարբեր միջազգային ծրագրերի եվրոպական տարբեր երկրներում, ինչպես նաև աշխատել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը։ Որտեղի՞ց, կասեք դուք, քաղաքագիտության մագիստրին այդ քարթու գավառականությունը։
Թեպետ, ենթադրենք, թե Հռիփսիմեն անկեղծորեն համարում է, որ Հայաստնի Հանրապետության Ազգային ժողովի բակում վիթխարի լվացք կազմակերպելը ամեն առումով զիլ գաղափար է։ Բայց ո՞ւր է նայում խորհրդարանի ղեկավարությունը, հենց նույն Միրզոյանը՝ Նազարյանի հետ միասին։ Դատելով նրանց լռությունից, «Լվացքատուն ԱԺ-ում» նախագծին բոլորը համամիտ են։ Ճիշտ է, խորհրդարանի նախագահի և նրա տեղակալի, ինչպեսև ԱԺ շարքային անդամների մասնակցության վերաբերյալ առայժմ ոչինչ չի հաղորդվում։ Գաղտնի է պահվում նաև այն նրբաբնույթ հարցը, թե կոնկրետ ում գորգերն են կեղտից մաքրելու ԱԺ-ի վեհաշուք շենքի առջև. մի՞թե պատգամավորները դրանք տնից են քարշ տալու։ Հայտնի չէ նաև, թե ով է լվացարարներին ապահովելու լվացքի փոշիով և այլ պարագաներով։ Ծայրահեղ դեպքում կարելի է ներգրավել Ալեքսանյանին և հետո պարգևատրել նրան «Խորհրդարանի ասպետ» պատվավոր մեդալով։
Հա, եվ էլի մի բան. պատվերներ ընդունո՞ւմ եք։ Թե չէ տանը մի գորգ ունեմ, փոքր-ինչ կեղտոտվել է, իսկ ձրի լվանալու այսպիսի հնարավորություն, այն էլ ՀՀ ԱԺ անդամների ձեռքերով, կյանքում այլևս չի լինի։
Իսկ եթե լուրջ, ապա արդեն չգիտես՝ լաս, թե՞ խնդաս։ Ծիծաղես նման անհեթեթություն առաջարկող պատգամավորների վրա. բայց ախր դրանք մեր օրենսդիրներն են, իշխանության ճյուղերից մեկի ներկայացուցիչները, ընդ որում՝ երկրի համար կարևորագույնի… Ծաղրես նույն այդ ճյուղի առանձին ներկայացուցիչների սակավամտությունը. բայց չէ՞ որ վաղը օրենքներ են ընդունելու և երկրի համար կարևոր որոշումների շուրջ քվեարկության կոճակներ են սեղմելու դարձյալ իրենք։ Հումորը, նույնիսկ ամենից սև, այստեղ իսկապես միախառնված է արցունքների հետ, քանզի բալագանի է վերածվում իշխանության և Հայաստանի բուն պետականության խորհրդանիշերից մեկը՝ Ազգային ժողովը։
Ուրեմն ասում եք՝ ո՞ւմ գորգերը և ովքե՞ր են լվանալու…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:14
22 ноября в Баку заканчивается климатический саммит ООН, который, вне всяких сомнений, войдет в историю как самый скандальный за весь период проведения данного мероприятия – с 1995 года. Уже не говоря о полном провале попыток бакинского режима «забрендировать» конференцию как «СОР мира». Власти Армении так и не приняли в нем участия, хотя многие эксперты прогнозировали, что это случится в обмен на возвращение Азербайджаном хотя бы нескольких армянских пленных и заложников. Собственно, и сами представители пашиняновского правительства не скрывали своих отчаянных надежд на то, что до начала конференции будет подписан «мирный договор» и возвращена часть пленных.
-
2024-11-18 09:16
На днях британская ВВС опубликовала письмо известных экспертов, выразивших озабоченность проведением СОР29 в Баку. Адресовано оно Саймону Стилу — Исполнительному секретарю Рамочной конвенции ООН об изменении климата (UNFCCC), Генеральному секретарю ООН Антониу Гутерришу, а также всем государствам-сторонам указанной конвенции. Подписано письмо бывшим генсеком ООН Пан Ги Муном, бывшей главой ООН по климату Кристианой Фигерас, бывшим Верховным комиссаром ООН по правам человека, экс-президентом Ирландии Мэри Робинсон, и еще свыше 20-и столь же известными деятелями.
-
2024-11-14 09:25
Уже сложно подсчитать, какой это по счету громкий скандал в рядах действующих властей – ярых «борцов с коррупцией», неустанно разоблачающих бывших коррупционеров и возвращающих незаконно нажитые деньги в госказну. Наказание переступивших закон деятелей – дело, что и говорить, полезное для страны. Но когда при этом в скандалах регулярно оказываются замешаны нынешние высокие чиновники без каких-либо правовых и иных для себя последствий, - это уже означает совершенно другое. Это означает: "бывшим" было нельзя, а нам – все можно, и все сойдет с рук.
-
2024-11-11 10:29
Вчера стало окончательно ясно, что «мирный договор» между властями РА и Азербайджаном не будет подписан до начала и в ходе стартующего сегодня СОР29. Несмотря на отчаянные усилия и полную готовность Пашиняна и его своры соглашаться на все без исключения требования турок, в разговоре с канцлером Германии бакинский диктатор заявил, что работа над соглашением будет продолжена после конференции ООН. Кстати, до сих пор официально не объявлено, поедет ли в Баку кто-либо из представителей николовского режима.