Հայաստանը՝ որպես Կովկասի Սիլիկոնյան հովիտ. CNN Հունաստան
CNN Հունաստանը հրապարակել է հոդված Հայաստանի մասին տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ WCIT 2019 համաշխարհային կոնգրեսի նախօրեին:
Զեկույցի հեղինակ Կոստաս Փլիաքոսի խոսքով՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանում Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն է եղել, իսկ հետո վերածվել է Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովտի:
Հեղինակը նշել է, որ տասը տարվա ընթացքում Հայաստանը մտել է նոր տեխնոլոգիաների ոլորտ, ընդ որում՝ ոչ միայն աութսորսինգի առումով, այլ նաև որպես նոր գաղափարներ, հավելվածներ և պրոդուկտ արտադրող:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանը երկիր է, որտեղ կան ամենամեծ թվով կին ՏՏ մասնագետները (33 տոկոս):
Լրագրողները նաև այցելել են Երևանում այնպիսի ՏՏ ընկերություններ, ինչպիսիք են PicsArt-ը, BetConstruct-ը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և ArMath ինժեներական լաբորատորիան, ինչպես նաև տեխնոլոգիական կենտրոնն ու COAF Smart կենտրոնը Վանաձորում:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ WCIT 2019 համաշխարհային կոնգրեսը: Միջազգային այդ միջոցառմանը, որի կազմակերպիչն է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային միությունը (WITSA) Հայաստանի կառավարության աջակցությամբ, կմասնակցեն փորձագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, պաշտոնատար անձինք և առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: Կազմակերպչական աշխատանքներն անցկացնում է Առաջադեմ տեխնոլոգիական ընկերությունների միությունը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.