Կասեցվել են Դավիթ Գրիգորյանի լիազորությունները
Ժամանակավորապես կասեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
«Հաստատում եմ, մնացած մանրամասների մասին վաղը ԲԴԽ-ն հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց Բեքմեզյանը:
NEWS.am-ի հետ զրույցում դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ տեղյակ չէ իր լիազորությունները դադարեցնելու որոշումից։
«Ձեզնից եմ առաջին անգամ լսում, ինձ ոչ ոք չի իրազեկել»,- ասաց նա` նշելով, որ դեռ արձակուրդում է։
Հիշեցնենք, որ դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաև՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Ոստիկանություն։ Ըստ փաստաբանի՝ դատավորի աշխատասենյակը կնիքվել էր մինչև դատարանի կողմից խուզարկության թույլտվության որոշման ստանալը, ինչն ըստ նրա` ապօրինի է։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, ապա՝ կնիքել։ Գեորգի Մելիքյանը NEWS.am-ին տեղեկացրել էր, որ դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Ըստ նրա՝ այս կերպ խոչընդոտվել է Գրիգորյանի կողմից արդարադատության իրականացումը։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է, նա փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը` ազատ արձակելով նրան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.