Последние новости

Ինչո՞ւ է լռում Երևանը

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն այս պահին չի մեկնաբանում պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման բացահայտ դեպքերի, որոնց հետևանքով մեկ զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։

Պաշտպանության նախարարությունից Panorama.am-ին ասացին, անցած գիշեր համեմատաբար հանգիստ է եղել։

«Կրակոցները երեկ էլ են շարունակվել, համեմատաբար ավելի քիչ։ Հայկական կողմը պատասխան կրակով է հանդես գալիս»,-ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Արդեն 3-4 օր է այս ուղղությամբ կրակոցներն ավելի հաճախ են։

ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում: Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Ի դեպ, հրադադարի խախտումներն ավելացել են նաև արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում.

Հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, արձակել է շուրջ 600 կրակոց

Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, արձակել է շուրջ 750 կրակոց

Հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, արձակել է շուրջ 800 կրակոց

Հուլիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ, արձակել է ավելի քան 900 կրակոց

Հուլիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, արձակել է ավելի քան 1300 կրակոց

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ