Последние новости

Արցախի նախագահի խորհրդական․ Ադրբեջանական սադրանքները պետք է «մարվեն»

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի շաբաթ առաջ անդրադարձել էի սահմանային իրավիճակին և նշել, որ ադրբեջանական կողմը երկու տասնօրյակ է սադրանքների տեղեկատվական նախապատրաստության փուլում է: Ցավոք, մեկ շաբաթ անց զոհ և վիրավորներ ունենք:

Այսօր էլ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի ուղղությամբ, հայկական կողմը, ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ է բացել, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Այս փուլում, Տավուշի և Վայոց ձորի ուղղությամբ, ադրբեջանական սադրանքները թեև վտանգավոր են, սակայն «մանյովրային» բնույթի են: Եթե ժամանակին դրանք «չմարվեն», ապա կարող են իրավիճակն առավել վտանգավոր հուն տեղափոխել, նաև սահմանագծի այլ ուղղություններ», տեղեկացնում է Panorama.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ