Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Արցախի պատվիրակության
Ավստրալիայի մայրաքաղաք Կամբերայում՝ Դաշնային խորհրդարանում, հուլիսի 30-ին Արցախի Հանրապետության պատվիրակության պատվին Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի նախաձեռնությամբ պատգամավորներ Թրենտ Զիմերմանի և Ջոել Ֆիթցգիբոնի կողմից կազմակերպվել է ընդունելություն։
Միջոցառմանը մասնակցել են Դաշնային խորհրդարանի սենատորներ, պատգամավորներ, այդ թվում՝ խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ութ մշտական հանձնաժողովների նախագահներ և նախարարներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, պատգամավորներ Թրենտ Զիմերմանը և Ջոել Ֆիթցգիբոնը ողջունել են Արցախի Հանրապետության պատվիրակության այցը՝ հույս հայտնելով, որ այն հիմք կստեղծի ապագայում Ավստրալիայի և Արցախի միջև կապերի խորացմանը, նաև՝ խորհրդարանական դիվանագիտության մակարդակով։
Պատասխան խոսքում արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել Դաշնային խորհրդարանում կազմակերպված նման ջերմ ընդունելության համար և ներկայացրել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներում արձանագրված արդյունքներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմական ու իրավական ասպեկտներին և հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշմանը։
Ընդունելության ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը անդրադարձ են կատարել Արցախի և Ավստրալիայի միջև տարբեր մակարդակներով համագործակցության զարգացման հնարավորություններին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.