Последние новости

Արտակ Դավթյան այցելել է ՀՀ ԶՈւ մարտական դիրքեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում և մարտական հենակետերում, տեղեկացնում է Sputnik Armenia:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

Հենակետերից մեկում ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ճաշել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ստուգել դիրքապահներին տրամադրվող սննդամթերքի որակը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խրախուսել է մարտական հերթապահություն կրման ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:

Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժաումների հրամանատարներին:

Հիշեցնենք, որ վերջին օրերին հյուսիսարևելյան սահմանագոտում իրավիճակը լարվել է։ Հուլիսի 28–ին հակառակորդի կրակոցից պահմանագրային զինծառայող էր զոհվել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ