Последние новости

Հայ դատը մտադիր է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ընդունում նախաձեռնել

Հայ դատը մտադիր է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ընդունում նախաձեռնել Ստեփանակերտ ժամանող քաղաքացիական օդանավերը խփելու սպառնալիքի պատճառով: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ օրինագիծը կոչված է օգնելու Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը: Հայ դատը նաև հանդես է գալիս բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության, առաջնագծից դիպուկահարների հետքաշման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, Արցախին ԱՄՆ օգնության շարունակման օգտին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս քաղաքացիական օդանավերը խփելու սպառնալիքներ են հնչեցրել՝ Ստեփանակերտի օդանավակայանը բացելու դեպքում:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ