Հայ դատի գրասենյակն արշավ է սկսել
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի տրամադրումն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից, տեղեկացնում է Tert.am-ը:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ 2020թ.-ի ֆինանսական տարում օտար երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում հաստատվել էր USAID-ի կողմից Արցախին տրամադրվելիք աջակցությունը:
Աջակցության վերաբերյալ օրենքի նախագիծն առաջին անգամ ԱՄՆ օտար երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում ներառվել է 1998թ.-ի ֆինանսական տարում՝ Կալիֆոռնիա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի ջանքերով, իսկ հաջորդ տարվա ֆինանսական տարում դրա ներառումն ապահովել էր դեմոկրատ կոնգրեսական Թի Քոքսը:
Ամերիկայի հայտ դատի հանձնախումբը արշավ է նախաձեռնել, որի շրջանակներում խնդրում էր ամերիկաբնակ հայերին զանգով աջակցել երկու կոնգրեսականների՝ USAID-ին ուղղված նամակին, որը աջակցության ծրագիրը շարունակելու հորդոր է պարունակում:
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն իր հերթին տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությունը, որի նպատակն է ականապատված տարածքների ականազերծումը։
«Սա USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի դադարեցումը լուրջ քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում։ Կոչ եմ անում ամերիկաբնակ ընկերներիս միանալ Հայ Դատի գրասենյակի կազմակերպած արշավին: Նորից եմ ասում, սա լրջագույն քաղաքական հետևանքներ է ունենալու: Սա դառնալու է քաղաքական և իրավական նախադեպ, որի հետևանքները բոլորս ենք գիտակցում:
P.S. ԱՄՆ-ն աշխարհի միակ պետությունն է ՀՀ-ից հետո, որ չճանաչելով Արցախի անկախությունը ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Ստեփանակերտին»,-գրել է Սուրեն Սարգսյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 14:21
В Москве задержаны двое граждан Армении в рамках расследования взрыва в элитном жилом комплексе «Алые паруса», в результате которого погиб создатель армянского добровольческого батальона Армен Саркисян. По данным RT, 44-летний Арман П. и 61-летний Грачья П. были арестованы спустя несколько дней после трагедии.
-
2025-02-22 14:20
Депутат фракции «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-02-22 14:19
Азербайджан в нарушение международного гуманитарного права проводит инсценированные судебные процессы над гражданскими пленными и бывшим военно-политическим руководством Арцаха. Об этом на зимней сессии ПА ОБСЕ заявил депутат от блока «Армения» Лилит Галстян. Она заметила, что право на юридическую защиту этих людей было серьезно нарушено.
-
2025-02-22 12:35
Очевидно, что цель уголовного преследования в отношении Эдгара Казаряна - заставить замолчать его в публичных выступлениях общественно-политического характера, причем путем открытого злоупотребления частью 2 статьи 490 УК Республики Армения, написал бывший омбудсмен Арман Татоян.