Սոչիի օդանավակայանի աշխատանքից ազատում են հայկական ազգանուններով աշխատակիցներին
«Սոչիի միջազգային օդանավակայանի» աշխատակիցները հայտարարություն են տարածել, տեղեկացնում է News.am-ը.
«Մենք՝ «Սոչիի միջազգային օդանավակայան» ԲԸ-ի աշխատակիցներս, դիմում ենք Ձեզ օգնության համար: Մեր ձեռնարկությունում արդեն երկորդ տարին է՝ շարունակվում են անձնակազմի կոշտ զտումները ազգային հատկանիշով, այսինքն՝ բոլոր հնարավոր միջոցներով աշխատանքից ազատում են հայկական ազգանուններով աշխատակիցների:
Ամեն ինչ սկսվել է 2018 թվականին: Առաջին «զտումն» անցկացվել է 2 ծառայություններում՝ Բեռնափոխադրումների կազմակերպման ծառայություն և Ավիացիոն անվտանգության ծառայություն: Օգտագործել են վախի ու պարտադրելու մեթոդը, ապա նրանց, ովքեր հրաժարվել են աշխատանքից ազատվել, կրճատել են՝ փոխելով ծառայության կառուցվածքը: Հայկական ազգանուն ունեցող թեկնածուներին կամ չեն դիտարկում կամ պարզապես մերժում են՝ առանց որևէ պատճառի և հիմնավորման: Արդյունքում այդ երկու ծառայություններում առանց աշխատանքի է մնացել ավելի քան 70 մարդ, որոնց թվում՝ միայնակ մայրեր, ընտանիքի միակ կերակրողներ, վետերաններ, հաշմանդամություն ունեցող մարդիկ և այլք:
Այսօր ազգային հատկանիշով աշխատանքից ազատումների ալիքը տարածվում է օդանավակայանի բոլոր ծառայությունների վրա: Մինչև 2019թ. սեպտեմբերի 1-ը պետք է ինքնակամ հրաժարական տանք, հակառակ դեպքում՝ պարտադրում են դիսցիպլինար տույժով կամ աշխատանքից ազատումով: Օդանավակայանի աշխատակիցները մի քանի ամսվա ընթացքում այնքան դիսցիպլինար տույժ են ստացել, որքան չի եղել օդանավակայանի ողջ պատմության ընթացքում:
Բոլոր աշխատակիցները պարզապես շոկի մեջ են՝ նման կամայականությունից և ՌԴ հայազգի քաղաքացիների ճնշումներից: Եվ դա տեղի է ունենում բազմազգ Սոչի քաղաքում, որտեղ դարերով տարբեր ազգի ներկայացուցիչներ են ապրել խաղաղության և փոխըմբռնման մթնոլորտում:
Ընկերության ղեկավարությանը՝ չնայած Սոչիի օդանավակայանի գերծանրաբեռնվածությանը՝ կապված կայանալիք զանգվածային միջոցառումների հետ («Ֆորմուլա-1» դասի 2019թ. Գրան-պրի և Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողով), չեն վախեցնում նման իրավիճակների հետևանքները: Նրանք աշխատանքից ազատում են պրոֆեսիոնալ աշխատակիցների, որոնք ունեն ավիացիոն կրթություն, բազմաթիվ սերտիֆիկատներ և օդանավի սպասարկման թույլտվություն: Նրանցից շատերն օդանավակայանում աշխատել են երկար տարիներ: Շատերն ունեն բազմաթիվ միջոցառումների պատվոգրեր ոչ միայն մեր կազմակերպության ղեկավարությունից, այլ նաև գերատեսչական և կառավարական մրցանակներ տրանսպորտի նախարարությունից, «Ռոսավիացիա»-ից, ՌԴ նախագահից ու այլ կազմակերպություններից և գերատեսչություններից:
Աշխատանքից ազատում են նույնիսկ Սոչիի օդանավակայանի հերթափոխի պետ Վլադիմիր Բեգիյանի հարազատ եղբորը (Վլադիմիր Բեգիյանը մահացել է սրտի նոպայից 2018 թվականի սեպտեմբերին Boeing-ի վթարային վայրէջքի հետևանքների վերացման ժամանակ, Բեգիյանն առաջինն է հասել դեպքի վայր, օգնել է ուղևորների տարհանումը և համակարգել է օդանավակայանի ծառայությունների աշխատանքը, հետմահու պարգևատրվել է Ռուսաստանի նախագահի կողմից «Զոհվողների փրկության համար» մեդալով):
Աշխատանքից ազատվածների փոխարեն ընտրում են առանց փորձի, կրթության և որակավորման մարդկանց, միայն թե նրանք չունենան հայկական արմատներ: Նույնիսկ հաշվի չեն առնում այն աշխատակիցներին, որոնք իրենց կյանքն են նվիրել ավիացիային, տասնյակ տարիներ անցկացրել Սոչիի օդանավակայանում՝ անկախ ընտանեկան կարգավիճակից, տարիքից:
Մենք և մեր բոլոր գործընկերները, ՌԴ քաղաքացի ենք, Սոչիի բնակիչ, հայրենասեր, նվիրված ավիացիային: ԽՆԴՐՈՒՄ ենք Ձեզ լուծել հարցն ու վերացնել հայերի նկատմամբ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Մենք պարզապես ցանկանում ենք աշխատել, նորմալ ապրել, կերակրել մեր ընտանիքներն ու վստահ լինել մեր երեխաների և թոռների ապագայի կայունության մեջ: Տվյալ խնդիրը վերաբերում է 200 աշխատակցի, մոտ 100-ն արդեն աշխատանքից ազատվել է, և եթե հաշվի առնենք նրանց ընտանիքիներին, ապա խնդիրը վերաբերում է առնվազն 1000 մարդու»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 13:53
Конституция содержит одну декларативную норму, согласно которой Республика Армения признает исключительную роль Армянской апостольской церкви в жизни армянского народа и ее независимое управление. Об этом заявила в беседе с журналистами в парламенте 6 июня министр юстиции Армении Србуи Галян.
-
2025-06-06 13:48
Руководители и представители городов-побратимов Армении и России обсудили на полях X Российско-Армянского межрегионального форума перспективы сотрудничества.
-
2025-06-06 13:44
Экс-министр обороны Арцаха Самвел Бабаян обратился в Следственный комитет Армении (СК) в конце мая с заявлением о возбуждении уголовного дела. Эту информацию Armenia Today подтвердила пресс-секретарь ведомства Кима Авдалян.
-
2025-06-06 13:41
В 2024 году Армения и Россия в 1,6 раза нарастили взаимнуюмитрий торговлю. Об этом во время 10-го армяно-российского межрегионального форума 6 июня в Ереване заявил замминистра экономического развития России Дмитрий Вольвач.