Գյումրիում կմեկնարկեն ավտոմեքենաների մաքսազերծման կենտրոնի հիմնման աշխատանքները
Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրի տեղափոխելու նպատակով կառավարությունը կքննարկի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 181 մլն դրամով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ն, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, վերջին ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից Հայաստան տրանսպորտային միջոցների ներմուծման աննախադեպ աճի արդյունքում Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատուն վարչության թիվ 2 բաժիններում (Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման բաժանմունքում) գոյանում են մեծ հերթեր և տրանսպորտային միջոցների կուտակումներ:
«Նշված խնդիրը եղել է ՀՀ վարչապետի անմիջական ուշադրության ներքո և ս.թ ապրիլ ամսին Արարատյան մաքսատան-վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների Նորագավիթի բաժանմունք այցից հետո Վարչապետի հրահանգով իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ նշված խնդիրները լուծելու, ինչպես նաև ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրի քաղաք տեղափոխելու նպատակով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ՊԵԿ 5 տարվա ռազմավարական ծրագրով նախատեսված է նոր Արտաքին Տնտեսական Գործունեության սպասարկման ժամանակակից կենտրոնի ստեղծումը Գյումրի քաղաքում, ինչպես նաև համատեղելով այդ հանգամանքը Վարչապետի կողմից տրված հանձնարարականի հետ, ՀՀ ՊԵԿ-ի կողմից կատարվել են նախնական ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզ է դարձել, որ տվյալ ԱՏԳ սպասարկման կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է մոտ 20 հեկտար հողատարածք, որից 4.5 հեկտար տարածքը բավարար է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման համար համապատասխան սրահների և ավտոմեքենաների կայանման հրապարակի կառուցման համար:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի և Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ընտրվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող Գյումրիում գտնվող 21,5 հեկտար զբաղեցնող տարածքը, որտեղ նախատեսվում է կառուցել ԱՏԳ սպասարկման կենտրոն:
Ի կատարում ՀՀ վարչապետի հանձնարարականի, այս նույն տարածքից 4,5 հեկտար հատկացվել է ավտոտրանսպորտային միջոցների ձևակերպման գործընթացներն իրականացնելու համար, որն իրենից ներկայացնում է մաքսային մարմինների և ՀՀ ոստիկանության համատեղ սպասարկման կենտրոն: Նախնական հաշվարկներով տվյալ սպասարկման կենտրոնի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն համար անհրաժեշտ է ներգրավել շուրջ 181 մլն դրամ:
Նշված տարածքի ընտրությունը, որպես ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական վայր/սպասարկման կենտրոն, կարելի է դիտել որպես ԱՏԳ սպասարկման ժամանակակից կենտրոնի ստեղծման մեկնարկ»,- ասված է հիմնավորման մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.