Դավիթ Բաբայան. Մենք պետք է պարզենք ԱՄՆ-ի պաշտոնական դիրքը
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանեց ԱՄՆ-ի կողմից Արցախում HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորման հնարավոր կրճատման կամ դադարեցման տեղեկությունը։
Նախօրեին Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA) հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը, զիջելով Ադրբեջանում Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմի ճնշմանը, կարող է փակել Արցախում որպես մարդասիրական օժանդակություն իրականացվող HALO Trust ականազերծման ծրագիրը, որն անթիվ կյանքեր է փրկել ամբողջ հանրապետության տարածքում։
«Անհրաժեշտ է մանրամասն և համապարփակ ուսումնասիրել այդ տեղեկատվության իսկությունը, երևան հանել այն ուժերը, որոնք կարող են կանգնած լինել նմանատիպ նախաձեռնությունների հետևում»,– ասաց Բաբայանը գործակալության թղթակցին։
Նա ընդգծեց, որ ավելի կարևոր է այս հարցով պարզել պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը, ինչպես նաև պարզել, թե արդյո՞ք նմանատիպ քայլը թուրք–ադրբեջանական լոբբիի արդյունք չէ։ «Միայն ստանալով այս հարցերի պատասխանները` կարելի է հաստատել այդ տեղեկության հավաստիությունը»,- ասաց Բաբայանը։
Նրա խոսքով, միայն ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը պարզելուց հետո Արցախը կարող է սկսել այդ գործընթացների արդյունավետ դիմակայության մշակումը։
«Եթե մենք չմտածված շտապ քայլեր կատարենք, ապա կարող ենք հայտնվել ավելի վատ իրավիճակում։ Եվ այդ հարցում անհրաժեշտ է միավորել Հայաստանի, Արցախի և սփյուռքի ջանքերը»,– ընդգծեց նա։
Ինչպես հայտնեց մամուլի խոսնակը, եթե Թրամփի վարչակազմն իսկապես մտադիր է կրճատել կամ դադարեցնել ականազերծման գործընթացի ֆինանսավորումը, ապա ԱՄՆ-ի վարկանիշին լրջագույն հարված կհասցվի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».