Մասիս Մայիլյանը հանդիպել է Գլեդիս Բերեջիկլյանի հետ
Օգոստոսի 1-ին Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սիդնեյ քաղաքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Արցախի և Նոր Հարավային Ուելս նահանգի միջև համագործակցության զարգացման և կապերի ամրապնդման վերաբերյալ՝ հաշվի առնելով որ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը 2012 թ. ճանաչել է Արցախի Հանրապետությունը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջմղման գործում հայկական սփյուռքի դերի բարձրացման վերաբերյալ հարցեր: Այս համատեքստում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և այդ բնագավառում առկա մարտահրավերները:
Իր հերթին Գլեդիս Բերեջիկլյանը պատմել է վերջերս Հայաստան կատարած իր այցի և ունեցած հանդիպումների մասին:
Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախում բարձր են գնահատում Գլեդիս Բերեջիկլյանի՝ համահայկական նշանակության հարցերի առաջմղմանն ուղղված գործունեությունը, և հրավիրել նրան այցելել Արցախ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգի Oրենսդիր ժողովի խոսնակ Ջոնաթան Օ’Դեան (Jonathan O’Dea) և Օրենսդիր խորհրդի նախագահ Ջոն Աջական (John Ajaka), ինչպես նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:34
Баку готовит военную активность вдоль границы с Ираном, сообщает телеграм канал «Канал КСИР».
-
2025-07-22 10:32
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян подал в суд на министра здравоохранения Анаит Аванесян, депутата от партии "Гражданский договор" Ваагна Алексаняна, а также еще пятерых общественных и политических деятелей за публичные оскорбления и клевету. Информация об этом размещена на портале судебной информации Datalex.am.
-
2025-07-22 10:31
После недавних ударов США по иранским ядерным объектам обогащение урана в Иране временно приостановлено. Об этом заявил министр иностранных дел Исламской Республики Аббас Аракчи, подчеркнув, что отказ от программы не рассматривается, поскольку она является вопросом национальной гордости. Его слова приводит ТАСС.
-
2025-07-22 10:30
Разобравшись с «карабахским вопросом» и дистанцируясь от России, Баку стремится к более активной роли на Ближнем Востоке