Արտակ Դավթյանը այցելել է առաջնագիծ Արցախում
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով պաշտպանության բանակում գտնվող ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, օգոստոսի 1-ին այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր և առաջնագիծ:
Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններով, սննդի որակով, ուսումնասիրել ներդրված նորագույն սարքավորումներն ու զինատեսակները:
Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ու գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հետևել են նաև հրետանային զորամասերից մեկի հետ անցկացվող զորախաղերի ընթացքին և քննարկել ռազմական համագործակցության և գործողությունների համադրման հետագա անելիքները, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.