«Մեդիա պաշտպան». Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։
Նա ենթադրում է՝ քանի որ դատավորները ծանրաբեռնված են, Դավիթ Գրիգորյանը, չհասցնելով գործի քննությունը, մի թուղթ է գրել, որ գործի քննությունը հետաձգվում է. «Այստեղ հանցագործություն տեսնելը զարմանալի է, քանի որ հանցագործության համար պետք է լինի շահ, իսկ թե Դավիթ Գրիգորյանը ինչ շահ կարող էր հետապնդել դատը հետաձգելով, պարզապես զարմանալի է»։
Քաղաքագետի կարծիքով՝ սա դատական համակարգը իշխանություններին ենթարկելու հաջորդ քայլն էր։ Նրա համոզմամբ՝ այդ ճանապարհին իշխանություննների որոշ քայլեր հաջողված են եղել, որոշ քայլեր՝ ոչ.
Որպես հաջողված օրինակ՝ նա նշեց, որ «իշխանություններին հաջողվել է ենթարկեցնել ԲԴԽ-ն և դատավոր Արմեն Դանիելյանին». «Որոշ քայլեր անհաջող էին, օրինակ՝ Դավիթ Գրիգորյանին չկարողացան իրենց ենթարկեցնել, Սահմանադրական դատարանը չկարողացան իրենց ենթարկեցնել: Այսպես իշխանությունը պարտիզանական պայքար է մղում դատական համակարգը վերցնելու համար»։
Ենոքայանն ընդգծեց՝ Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ «փուչիկ» է, որը կարող է «ջրվել» հենց առաջին ատյանի դատարանում. «Էլ չեմ խոսում, որ եթե այս գործը ՄԻԵԴ հասնի, պարզապես խայտառակություն կլինի ՀՀ դատական համակարգի համար», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.