Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորումը կմեծանա 114%-ով
Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորումը կմեծանա 114%-ով: Այս մասին այսօր «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով՝ նախատեսված է ռազմական տեխնիկայի արդիականացում, նոր մոդելների մշակում, արդյունաբերական հնարավորությունների զարգացում:
Նախարարը հավելել է, որ Հայաստանը մի քանի նպատակ ունի, որոնց թվում՝ պաշտպանության ոլորտում տեխնոլոգիաների զարգացում (ռազմարդյունաբերական համալիր, գիտահետազոտական ծրագրեր և տեխնոլոգիաների ներդրում), կադրերի ներհոսքի և արտահոսքի կանխում, ինչպես նաև քաղաքացիների բարեկեցության աճ:
«Ամենակարևոր արժեքը մարդու մտավոր ունակություններն են: Դրանց շնորհիվ՝ Հայաստանում գործում են մի շարք լուրջ արտասահմանյան ընկերություններում: Կարևոր է հասկանալ, որ տաղանդավոր մարդու համար ամենակարևորը հնարավորություններն են: Մինչ 1990թ. Հայաստանում բնակչության աճ էր նկատվում, ինչը կապված էր ինդուստրիալ զարգացման հետ: Դա հանգեցրեց բնակչության տաղանդավոր մասի ներհոսքին: Եթե այդ տեմպերը պահպանվեին, ապա այսօր Հայաստանում կապրեր 5,5 մլն մարդ»,- նշել է նախարարը:
Արշակյանը նկատել է, որ տեխնոլոգիաները վերջին 25 տարում զարգացել են 1000 անգամ ավելի արագ, քան ողջ 20-րդ դարում, իսկ հայկական SoloLearn, PicsArt, Teamable և այլ ստարտափները հաջողություն են գրանցում և զբաղեցնում առաջատարի դիրք իրենց գործունեության ոլորտներում:
«Նորարարությունների ոլորտում նախատեսված են IT ոլորտում ավելի քան 3000 մասնագետների նախապատրաստում, այդ թվում՝ մասնավոր ընկերությունների ֆինանսավորման ճանապարհով, 5-10 հազար դոլարի չափով համալսարաններում 50 գրանտային ծրագրերի իրականացում, 30-50 հազար դոլարի չափով 20 գրանատային ծրագրերի իրականացում, ինչպես նաև սփյուռքի հնարավորությունների օգտագործում: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել հիմնադրամ 100 մլն դոլարի չափով, ինչպես նաև ծրագիր տեխնոքաղաքի կառուցման հարցով 21 մլն դոլարի չափով ծրագիր իրականացնել, որը կստեղծի 1500 աշխատատեղեր, կուսանի 3000 մասնագետի: Բացի այդ, ծրագրվում է ինֆորմացիոն հարթակ ստեղծել, որը կամուրջ կդառնա դեպի միջազգային շուկա և կխթանի միջազգային ցուցադրությունների կազմակերպմանը»,- եզրափակել է նա:
Նշենք, որ ֆորումին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների խումբը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-19 07:41
Армянские власти подтверждают, что контроль над дорогой между Азербайджаном и Нахиджеваном в Сюнике будет сохранен за Арменией. Об этом сказал журналистам посол Ирана Мехди Собхани.