Մայրուղում պայթյունի գործով ձերբակալվել է 3 անձ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ՝ ծնված 1963, 1966 և 1974 թվականներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող:
Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են պայթյունի արգասիքների փորձանմուշներ, հարցաքննվել վկաներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական և դատագենետիկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.