Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը Համահայկական 7-րդ ամառային խաղերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.
«Հաշվի առնելով, որ սույն թվականի օգոստոսի 6-ից 9-ը Արցախի Հանրապետությունում անցկացվելիք Համահայկական 7-րդ ամառային խաղերին ներգրավված են լինելու մեծ թվով մարզիկներ և մարզիչներ, ինչպես նաև այս օրերին մենք հյուրընկալելու ենք մեծ թվով զբոսաշրջիկներ, համահայկական նշանակության միջոցառումն անվտանգ ու բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով ԱՀ ԱԱԾ տնօրենի հրամանով ծառայության աշխատակիցներն առաջիկա օրերին ծառայություն են իրականացնելու ուժեղացված ռեժիմով:
Սիրելի հայրենակիցներ, ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ից 10-ը ծառայությունում գործելու է թեժ գիծ: Կասկածելի անձ կամ իր նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել շուրջօրյա գործող 047-94-41-26 հեռախոսահամարով», տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 15:20
Главы правительств России и Армении Михаил Мишустин и Никол Пашинян провели встречу на Алтае, сообщает пресс-служба правительства РФ.
-
2025-07-24 15:09
55-летняя Марине Авалян из Тынды (Амурская область) не попала на злополучный рейс Ан-24 "Хабаровск-Благовещенск-Тында" и осталась в живых. Об этом сообщает ТГ-канал Shot.
-
2025-07-24 15:05
Запад пытается вывести процесс армяно-азербайджанской нормализации из регионального контекста и подчинить его собственным интересам. Об заявила официальный представитель МИД России Мария Захарова на бриифнге в четверг.
-
2025-07-24 15:01
Максимальный срок рассмотрения дела в связи с ЭСА составляет 3 месяца. Он может быть продлен еще на месяц, если одна из сторон подаст ходатайство о продлении срока для изучения вопроса. Об этом заявил председатель Комиссии по регулированию общественных услуг Месроп Месропян на брифинге после заседания правительства сегодня, 24 июля.