Այցը Ավստրալիա ավարտվեց
Ավստրալիա աշխատանքային այցի վերջին օրը՝ օգոստոսի 3-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մելբուրն։
Պատվիրակության անդամներն այցելել են Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցի, հանդիպել եկեղեցու հոգևոր հովիվ Խաչեր քահանա Հարությունյանի և եկեղեցու ծխական խորհրդի անդամների հետ։ Պատվիրակությունը նաև այցելել է Մելբուրնի հայկական Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Ագինյան դպրոցներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը Հայ կենտրոնում տեղի է ունեցել արցախցի պաշտոնյաների հանդիպում Մելբուրնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Արցախի ԱԳՆ հեղինակած՝ «Արցախ․ պատմություն և հակամարտություն» խորագիրը կրող տեսաֆիլմը։
Հանդիպմանն ունեցած իրենց ելույթներում Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը և ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանն անդրադարձ են կատարել Արցախի արտաքին, անվտանգային, ներդրումային և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին։
Բանախոսները շնորհակալություն են հայտնել Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբին և բոլոր աջակիցներին՝ արդյունավետ և հաջողված այցի կազմակերպման համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.