Երրորդ դեպքը մեկ օրվա ընթացքում. Թրամփը նշեց պատճառները
ԱՄՆ-ում զանգվածային հրաձգության դեպքերը կապված են հոգեկան հիվանդությունների խնդրի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է WHIO-ն:
Սպիտակ տան ղեկավարը կրակ բացած անձանց անվանել է «շատ լուրջ հոգեկան հիվանդներ»։ Նա հավելել է, որ զանգվածային գնդակահարությունների խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում, և ժամանակն է կանգնեցնել դա:
«Ատելությունը տեղ չունի մեր երկրում, և մենք պատրաստվում ենք հոգ տանել դրա մասին»,- ասել է նա:
ԱՄՆ-ում անցած օրերին զանգվածային հրաձգության միանգամից երեք դեպք է գրանցվել:
ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 26-ը վիրավորվել է: Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածների թվում 2 երեխա կա: Հրաձգությունը տեղի էր ունեցել շաբաթ երեկոյան: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդին, որը Դալլաս քաղաքի բնակիչ է:
Հրաձգության երկրորդ դեպքը գրանցվել է ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի բարերից մեկում, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել՝ այդ թվում հրաձիգը, ևս 16-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:
Երրորդ դեպքը գրանցվել է Չիկագոյի մանկական խաղահրապարակում, որի հետևանքով 7 մարդ է վիրավորվել: Միջադեպը գրանցվել էր տեղի ժամանակով ժամը 1:20-ին (երևանյան ժամանակով՝ ժամը 10:20-ին): Անհայտ անձը կրակ էր բացել սև գույնի Chevrolet Camaro մակնիշի մեքենայից, տեղեկացնում է Tert.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.