Մանուկյանը ազատ է արձակվել և պահանջել պատժել ոստիկաններին
ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքի վայրից մեքենան հեռացնելու գործով օգոստոսի 3–ին ձերբակալված Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը երեկ երեկոյան ազատ է արձակվել արգելանքից։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գեղամ Մարգարյանի մի քանի ժամ քննելով ձերբակալման որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը, ոչ իրավաչափ է ճանաչել Մանուկյանի ձերբակալությունը, և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Նշենք, որ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել էր ՔՕ 38-332-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը միջամտելուն դրդելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։
Հիշեցնենք, որ մեքենան դեպքի վայրից հեռացնելու գործով ձերբակալված է նաև Մելիք Մանուկյանի թիկնապահը՝ Մարկոս Մարկոսյանը: Ըստ քննության տվյալների՝ դեպքի վայրից հենց նա է Ռոբերտ Մանուկյանի դրդչությամբ հեռացրել մեքենան:
Մասնավորապես, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «1976 թվականին ծնված տղամարդը, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում դեպքի վայր հանդիսացող տարածքից հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել է վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ դուրս բերել դեպքի վայրից և դիմել փախուստի, այդ կերպ իրականացնելով նրա կյանքի և առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիք»: Նշենք, որ հետագայում մեքենան հայտնաբերվել ու վերադարձվել է:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2–ին Երևան–Սևան ավտոմայրուղու վրա՝ Մելիք Մանուկյանի ապակե տարաների գործարանի մոտ:
Պայթյունի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի և պայթյուցիչ նյութեր պահելու հատկանիշներով. գործով ձերբակալվել է 3 անձ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.
-
2025-06-07 15:10
Минздрав Армении хочет начать трансплантацию органов от умерших доноров, приводит пресс-служба министерства слова главы ведомства Анаит Аванесян.
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.