Последние новости

Ընտրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 2-ին գաղտնի քվեարկությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկ ամիս առաջ դադարեցվել էին Երևան քաղաքացի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, քանի որ նա ընտրվել էր ԲԴԽ նախագահ:

Բարձրագույն դատական խորհրդի գաղտնի քվեարկության ժամանակ դրա յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Քվեարկության արդյունքներով Հանրապետության նախագահին է առաջարկվում խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության ձայները ստացած անձը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ