Պուտինի հայտարարությունը ՓՄՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրսբերելու վերաբերյալ
Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից (ՓՄՀՀՊ) ԱՄՆ-ի դուրսբերումը կարող է սպառազինությունների մրցավազքի վերսկսման պատճառ դառնալ: Այս մասին ասվում է պայմանագրից ԱՄՆ միակողմանի դուրսբերման կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նման սցենարը նշանակում է սպառազինությունների մրցավազքի վերսկսում: Եվ քաոսից խուսափելու համար անհրաժեշտ է կշռել բոլոր վտանգավոր հետևանքներն ու սկսել ըստ էության, առանց երկիմաստության լուրջ երկխոսությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ օգոստոսի 2-ին վերոնշյալ պայմանագիրը դադարեցվել է: Վաշինգտոնը պայմանագրից միակողմանի դուրսբերման մասին հայտարարել է անցած տարվա սկզբին՝ Ռուսաստանին մեղադրելով պայմանագրի խախտման համար: Մոսկվան բոլոր մեղադրանքները հերքում է:
Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների կրճատման մասին (СНВ-3) պայմանագիրը կնքվել է 2010թ., այն սպառազինությունների սահմանափակման մասին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միակ գործող պայմանագիրն է:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ քիչ հավանակ է, որ СНВ-3-ը երկարաձգվի, քանի որ այն թերություններ ունի: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև նոր եռակող համաձայնագրի կնքման ցանկության մասին: Պեկինում, սակայն, այդ գաղափարը հերքում են, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.