Последние новости

Փաշինյանը պատմեց Հայաստանի 30 տարվա նպատակների մասին

Մինչև 2050թ. պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները. Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու: Այդ մասին Ստեփանակերտում Համահայկական հանրահավաքում ելույթի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներակացնելու կառավարության ռազմավարական նպատակների աշխատանքային տարբերակը:

«Ստեղծել 1մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 մլն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը: Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհնգապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն հինգ հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազ. Աշխատող սթարթափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել առաջատար երկնրերի առնվազն առաջին քսանյակում: Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100% -ոց հասանելիություն, և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և կամ Աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի Աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ շատերը կհարցնեն, իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ․ «Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»։

Նա նշեց, որ թև այդ ծրագրերի համապարփակ իրականացումը նախատեսված է մինչևո 2050թ. , դա չի նշանակում, որ նպատակների մի մասը չի կարող իրագործվել ավելի վաղ. «Օրինակ առողջապահության 100%-ոց հասանելիությունը մենք պատկերացնում ենք շատ ավելի վաղ: Կառավարությունը որոշում ընդունեց 0-18 տարեկան երեխաների առողջապահական, հիվանդանոցային ծառայությունները իրականացնել պետբյուջեի հաշվին: Մարզական այս նպատակաները հնարավոր է իրագործել զանգվածային զանգվածային սպորտի զարգացման, սրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, առողջ ապրելակերպի մշակույթի հաստատման շնորհիվ, ինչը պետք է անել հենց այսօրվանից »:

Ըստ Փաշինյանի՝ հանրահավաքից հետո մարդիկ քննարկելու են՝ որքանով է իրատեսական այդ ռազմավարությունը, որքանով է ճիշտ հաշվարկված և ռացիոնալ. «Աշխարհի յուրաքանչյուր հայ պետք է ինքն իրեն երկու հարց տա և պատասխանի: Ուզում է, որ Հայաստանը լինի այսպիսի հայրենիք, եթե ուզում է ՝ պատրաստ է արդյոք ինքը իր ներդրումն ունենալ այդ հայրենիքի կերտման գործում: Սա է սկզբունքային հարցը: Իրատեսական ծրագրերը մեզ այլևս հետաքրքիր չեն: Այն ինչ հնարավոր է իրականացնել մեզ հետաքրքիր չէ, մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետև հայ ժողովուրդը անհրնարինը իրականացնող ժողովուրդ է: Մեր նպատակների իրականացման համար մենք պետք է կենտրոնացնենք համայն հայության ռեսուրսներն ու ուժերը, և որն ամենակարևորն է , պետք է այդ ռեսուրսների և ներուժի համակարգումը իրականցնենք: Այսօր էլ Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ գնահատանքի արժանի գործունեություն են ծավալում Հայաստանում և Արցախում, և մեր խնդիրը պետք է լինի այդ գործունեությունների արդյունավետության բարձրացումը:

Փաշինյանը նշեց, որ շատ են ասում այն մասին, որ կապիտալը և ներդրումը հայրենիք չունի, բայց նա այդ թեզի հետ համաձայն չէ. «Ինձ թույլ կտամ չհամաձայնվել նման ձևակերպման հետ, որովհետև հայկական կապիտալը հայրենիք ունի, և այդ հայրենիքը Հայաստանն է, և այդ հայրենիքը Արցախն է: Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են սմարտ սենթրները ստեղծվում Հայաստանում, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու է Շարլ Ազնավուրի ընտանիքը որոշել նրա կենտրոնական տուն- թանգարանը ստեղծել Հայաստանում, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու էր Քըրք Քրքորյանը հարյոր միլիոն դոլար նվիրաբերում Հայաստանի զարգացման գործին, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու էր անկախության առաջին օրերից ի վեր Վաչե Մանուկյանը միլիոնավոր դոլարների ներդրումներ անում ՀՀ-ում, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու է Էդուարդու Էռնեկյանը ՀՀ-ում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու է Վարդն Սրմաքեշը Հայաստանում և Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում և զարգացման ծրագրեր իրականցնում, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը միլիոնների ներդրումներ անում, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի: Այս ցանկը երկար կարելի է շարունակել», տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ