Բակո Սահակյան․ Մենք չենք շեղվի ընտրած ուղուց
Հայ ժողովրդի մեծագույն ստեղծագործություններից է արցախյան ազատագրական շարժումը: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վաղը Արցախում կբացվեն Համահայկական 7-րդ խաղերը:
Արցախի նախագահը հաստատել է՝ հայ ժողովրդի պատմության մեջ եղել են բազմաթիվ փորձություններ, վերելքներ և վայրէջքներ, և վերջում դրանք մեզ են փոխանցել մեր սուրբ հողը:
«Մեզ փոխանցվեց հետևյալը՝ բարձրագույն արժեքը մարդն ու հումանիզմն է: եվ այդ գիտակցումով 31 տարի առաջ այս հրապարակում արցախցիները բարձրացան և ողջ ուժով հայտարարեցին, որ չեն հանդուրժի ազգային արժանապատվության և ինքնասիրության ոտնահարում»,- հայտարարել է Բակո Սահակյանը՝ հիշեցնելով, որ առաջինը արձագանքել են Հայաստանն ու Սփյուռքը:
Այդ ժամանակից ի վեր՝ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը եռամիություն կազմեցին: «Միասին հաղթահարեցինք խորը վերքերը, որոնք հասցրել էր պատերազմը: Միասին լուծում ենք սոցիալական խնդիրները, միասին մտանք կայուն զարգացման փուլ: Եվ այդ տարիների ընթացքում Արցախում հատուկ առաքելություն ենք իրականացնում, որի նպատակն է ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովումն ու հայ ժողովրդի արժանապատվության պահպանումը: Նպատակը Հայաստանի վերապրած ողբերությունները թեթևացնելն ու ապագայի ուղի հարթելն է: Այսօր այստեղ 31 տարի անց հայտարարում եմ՝ Արցախը պատրաստ է առաքելության մի մասը վճռականորեն իրականացնել, առանց մնացորդի իրեն նվիրել ապագա հաղթանակների համար»,- նշել է Բակո Սահակյանը:
Ողջունելով վարչապետին, Հայաստանից և Սփյուռքից եղբայրներին և քույրերին, Բակո Սահակյանն արձանագրել է, որ Արցախի ընտրած ուղին անդառնալի է և անկախ իրադարձություններից՝ արցախցիները կձգտեն իրենց երազանքների և նպատակների իրագործմանը:
«Աշխատանքներ իրականցնել Արցախի անկախության միջազգային ճանաչման համար՝ դրանով իսկ մոտենալով ընդհանուր հայրենիքի մասին երազանքին: Մեր հնարավորությունների շրջանակում աշխատանքներ ենք իրականացնում մեր հայրենիքի ամրապնդման համար: Ողջունում ենք բոլորին, ով գիտակցում է միասնության կարևորությունը և նպաստում դրա ամրապնդմանը, հայրենիքի հզորացման պայմանների ստեղծմանը», - ասել է Բակո Սահակյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.