89 կոնգրեսականներ կոչ են անում պահպանել օգնությունը Արցախին
ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միավորվել են Արցախի ականազերծման ամերիկյան ծրագրի ֆինանսավորումը կրճատելու Թրամփի փորձերի դեմ պայքարին, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Աղբյուրի համաձայն՝ Կոնգրեսի անդամները, որոնցից շատերը Ներկայացուցիչների պալատի առանցքային կոմիտեներ են գլխավորում, միացել են դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնությանը: Նրանք Կոնգրեսում արշավ են անցկացնում, որով կոչ են անում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին պահպանել Արցախում ականազերծման ծրագիրը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Թուլսի Հաբբարդը և Թիմ Ռայանը, որոնք մրցակցում են ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, նույնպես միացել են նախաձեռնությանը, Twitter-ում նշել է ANCA-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տրվելով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի ճնշմանը, թիրախավորել է Արցախում հումնաիտար օգնության ծրագիրը՝ փորձելով դադարեցնել HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, որն ամբողջ հանրապետությունով անթիվ կյանքեր է փրկել:
«Նախագահ Թրամփը սխալ է գործում՝ խոնարհվելով Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի անխոհեմ պահանջների առջև, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերել», - նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.