Դանիել Իոաննիսյանի հայցը ընդդեմ Նարեկ Մալյանի մերժվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ երեկ՝ օգոստոսի 5–ին հրապարակել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով վճիռը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ նախկին ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի՝ իրեն ստախոս անվանելու համար։
Հայցվորը պահանջել էր հատուցել իր պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի համար` ներկայացնելով 300.000 ՀՀ դրամի փոխհատուցման պահանջ։
Դատարանին ներկայացրած հայցադիմումով Դանիել Իոաննիսյանի ներկայացուցիչը հայտնել է, որ Նարեկ Մալյանը 2019 թ. հունվարի 7–ին իր ֆեյսբուքյան «Live»–ի միջոցով հրապարակայնորեն վիրավորական խոսքեր է արտահայտել Դանիել Իոաննիսյանի հասցեին։ Մալյանն այդ տեսանյութում Իոաննիսյանին անվանել է ստախոս։
Գործի քննության ընթացքում պատասխանողը դիրքորոշում է հայտնել, որ հայցադիմումի մեջ նշված արտահայտությունները կատարվել են 2019 թվականի հունվարի 7-ին (մեկամսյա ժամկետը լրացել է հունվարի 7–ին) , ուստի խնդրել է հայցը մերժել՝ հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը պահպանված չլինելու հիմքով:
Այսպիսով դատարանը վճռել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պատվին և արժանապատվությանը վիրավորանք հասցնելու համար 300,000 ՀՀ դրամ գումար փոխհատուցելու պահանջի մասին, մերժել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.