Պենտագոն․ Անընդունելի Է Թուրքիայի ցանկացած գործողություն Սիրիայի հյուսիսում
ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերն «անընդունելի» Է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն, որն այդ պետությունը կփորձի իրականացնել Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
«Անկեղծ ասած՝ մենք անընդունելի ենք համարում Թուրքիայի կողմից ձեռնարկվող ցանկացած միակողմանի գործողություն»,-հայտարարել Է Էսփերը լրագրողներին, որոնք նրան ուղեկցել են Տոկիո այցի ընթացքում:
Պենտագոնի ղեկավարը նաև հավելել Է, որ Միացյալ Նահանգները կկանխի ցանկացած օտարերկրյա ներխուժում Սիրիայի տարածք, որը կսպառնա կողմերի շահերին: «Մենք պատրաստվում ենք կանխել այն միակողմանի ներխուժումները, որոնք կհակասեն Միացյալ Նահանգների, Թուրքիայի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (սիրիացի քրդերի զինված կազմավորումներ) փոխադարձ շահերին Սիրիայի հյուսիսում»: Օգոստոսի 5-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել Է, որ Վաշինգտոնն անհանգստացած Է Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետից արևելք, ռազմավական գործողություն անցկացնելու թուրքական բանակի մտադրությունից և անընդունելի Է համարում այդօրինակ գործողությունները: Ինչպես օգոստոսի 4-ին հայտարարել Է Sky News Arabia հեռուստաալիքը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ թուրքական բանակը գործողություն կիրականացնի Սիրիայում՝ Եփրատից արևելք ընկած շրջանում: Նրա խոսքով՝ թուրքական կողմն այդ մասին ծանուցել Է Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Ենթադրվող գործողությունն սկսելու ժամկետի մասին Թուրքիայի նախագահը չի հայտնել: Եփրատից արևելք ընկած տարածքը ներկայում վերահսկվում Է ինքնապաշտպանության քրդական ջոկատների կողմից, որոնց աջակցում Է ԱՄՆ-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).