Դ.Բաբայան. Հարաբերությունները կարգավորելու փոխարեն, Բաքուն սպառնալիքներ է բարձրաձայնում
Բաքվում խեղաթյուրում են նախօրեին Ստեփանակերտում հանրահավաքին վարչապետի արած հայտարարությունը՝ ելնելով իրենց անազնիվ նպատակներից:
Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Բաքվի արձագանքը:
«Խոսելով միացում գաղափարի մասին, Հայաստանի վարչապետը ենթադրում էր ազգային իդեալներ, այն, ինչին ձգտում է ամբողջ աշխարհի հայությունը:
Սա չի ենթադրում Արցախի պետականության ապամոնտաժում: Մենք բոլորս վերամիավորում ենք ուզում և չենք թաքցնում դա: Սակայն հարկավոր է նաև հաշվի առնել գլոբալ, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական գործոնները: Դրանց տեսանկյունից՝ երկու հայկական պետությունները ոչ միայն չեն թուլացնում հայության դիրքերը, այլև, հակառակը, թույլ են տալիս արդյունավետ դիմակայել շատ մարտահրավերների: Ադրբեջանն էլ փորձում է հնչեցված թեզիսները հօգուտ իրեն ներկայացնել, իր անազնիվ նպատակների համար՝ անտեսելով Փաշինյանի՝ Արցախում ժողովրդավարության հետ կապված այլ մտքերը», - ասաց Բաբայանը:
Պատասխանելով հարցին այն մասին, որ Ադրբեջանում անընդհատ պնդում են հողերի և քաղաքացիների վերադարձի մասին, սպառնում են Արցախի բնակիչներին, սակայն ոչ մի փորձ չեն ձեռնարկում նրանց համակրանքին արժանանալու համար, Բաբայանը նկատեց, որ դա իսկապես բավականին տարօրինակ քաղաքակնություն է:
«Կարգավորման բանալին ռևանշը չէ, ոչ էլ Արցախի գրավումը: Դա կործանարար է առաջին հերթին հենց Ադրբեջանի համար: Նա պետք է փոխի քաղաքականությունը, շեշտը դնի հարաբերությունների նորմալացման վրա, դադարի սպառնալ ոչնչացմամբ: Սակայն կարգավորման փորձերի փոխարեն սպառնալիներ են հնչում», - արձանագրեց Բաբայանը՝ հավելելով, որ հայկական կողմի համար ամենակարևորը միասնությունն ու հայրենասիրությունն է, ինչը ենթադրում է միմյանց լսելու և ուրիշի կարծիքը հարգելու կարողություն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 11:07
Глава Совета Федерации РФ накануне прибыла в Ереван с официальным визитом во главе внушительной делегации.
-
2025-06-06 11:03
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.
-
2025-06-06 11:02
Президента США Дональда Трампа следует подвергнуть процедуре импичмента, его место должен занять вице-президент Джей Ди Вэнс, говорится в публикации в X, с которой согласился миллиардер Илон Маск.
-
2025-06-06 11:00
Делегация во главе с председателем Совета Федерации России Валентиной Матвиенко в пятницу посетила парк Победы в Ереване, где возложила венок и цветы к Вечному огню, почтив память погибших в Великой Отечественной войне.