Նաիրա Զոհրաբյան․ ԱԺ խմբակցությունները պետք է ծանոթանան այդ փաստաթղթին
Ինչի՞ մասին է «ամբողջությամբ ձախողված երկրի փաստաթուղթը», անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս ուղիղ եթերում հնչեցված հայտարարությանը, հարց է բարձրացրել ԱԺ «Բարգավաճ Հակաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աննախադեպ հայտարարություն արեց՝ ասելով, որ իր ձեռքի տակ է դեռևս 2014 թվականին պատրաստված մի փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթանալիս պարզ է դառնում, որ՝ «երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է»։
Ընդունեք, որ երկրի առաջին դեմքի նման կարգի հայտարարությունն իրոք աննախադեպ է և, եթե նշյալ փաստաթուղթը, հասկանալի պատճառներով, հանրայնացնել չի կարելի, այդուհանդերձ, առնվազն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին այդ փաստաթուղթը պետք է տրամադրվի։
Կարծում եմ, կարիք չկա բացատրելու՝ ինչու», - նշել է Նաիրա Զոհրաբյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.