Ա․Հարությունյան. Հնարավոր է, որ BBC-ի հրապարակումը հատուկ պատվեր լինի
BBC-ի` «Մարտի 1-ի» գործով գեներալ Սամվել Կարապետյանի մասին հրապարկումը հերթական սադրանքն է՝ ուղղված մեր երկրի ներքին անվտանգությանը։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ծանոթանալով BBC-ի ռուսական ծառայության «Մարտի 1-ի» գործով գեներալ Սամվել Կարապետյանի մասին հրապարկմանը՝ կարող եմ պնդել, որ այն չի կարող հավաստի լինել, քանի որ գաղտնիք չէ, որ օտարերկրյա լրատվամիջոցները մշտապես սպասարկում են այլ, հաճախ նաև թշնամի երկրների հետաքրքրություններ (հաշվի առնելով Ադրբեջանում բրիտանական շահերը՝ BBC-ի դեպքում չի բացառվում նաև ադրբեջանականը), և այս դեպքում խիստ կասկածելի է, որ քրեական գործի իրական շահերից ելնելով հոդված հրապարակեն: Համարում եմ, որ սա հերթական սադրանքն է՝ ուղղված մեր երկրի ներքին անվտանգությանը, ուստի հորդորում եմ հայկական լրատվամիջոցների պատասխանատուներին «խայծը կուլ չտալ»»,–գրել է Արայիկ Հարությունյանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները այս գործով հստակ քննություն են տանում, և իրավական բոլոր գնահատականները պետք է վստահենք միայն նրանց:
«Բոլոր մեղավորները միանշանակ պետք է պատասխան տան օրենքի առաջ, և, անկախ ունեցած վաստակից ու զբաղեցրած պաշտոնից, ոչ ոք չպետք է ներվի: Բայց մամուլը պարտավոր է սոցիալական պատասխանատվություն կրել և օտարերկրյա գործակալների, տարբեր շահեր հետապնդող ուժային կենտրոնների կողմից ուղղորդված քարոզչական քայքայիչ գործունեությանը տեղ չտալ, հատկապես, որ թիրախավորում են մեր ազգի հերոսներին և լեգենդար հրամանատարներին»,–գրել է Արցախի նախկին վարչապետը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
Նշենք, որ BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին։ Ըստ այդմ՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ ձեռք բերված Հատուկ քննչական ծառայության փաստաթղթերով՝ ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։
Հրապարակման մեջ հիշատակվում է նաև, որ BBC-ի տրամադրության տակ հայտնված քննչական փաստաթղթերում կան Հայաստանի երկու նախկին նախագահներ և երկու ազդեցիկ գործարար պատգամավորներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 11:56
Суд изменил меру пресечения в отношении оппозиционного властям экс-главы общины Урцадзор Рафика Андреасяна. Об этом Sputnik Армения сообщили в Антикоррупционном суде.
-
2025-07-28 11:54
В Ереване 25 июля выпало 18 миллиметров осадков за 20 минут, при июльской месячной норме 9 мл. Об этом заявил советник мэра Еревана Камо Ареян на рабочем совещании в столичном муниципалитете в понедельник.
-
2025-07-28 11:51
Нынешним властям не удалось усмирить волю армянского народа. Им не удалось сломить нашу молодёжь. Об этом заявил владелец группы компаний «Ташир» Самвел Карапетян.
-
2025-07-28 11:49
Параллельно обмену «конструктивными» месседжами Баку и Еревана Азербайджан продолжает настаивать на том, что Армения должна внести изменения в Конституцию в качестве предварительного условия, и продвигает вопрос о так называемом «возвращении 300 тысяч беженцев в Армению». Депутат парламентской фракции «Честь имею» Тигран Абрамян написал об этом на своей странице в Facebook.