Ղրղզստանում բոլորը լավ ճանաչում են Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։
Ղրղզստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում։
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Բարի գալուստ Իսիկ Կուլ։
Շատ ուրախ ենք, որ եկել եք, ուրախ ենք ողջունել Ձեզ այստեղ։ Դուք շատ պատվավոր հյուր եք մեզ մոտ։ Ցանկանում եմ նշել, որ ոչ միայն ես, այլև բոլոր ղրղզստանցիներն են ճանաչում Ձեզ, ծանոթ են Ձեր քաղաքական գործունեությանը։ Ձեր անձնական մասնակցությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստին կնպաստի եվրասիական տարածքում համագործակցության զարգացմանը:
Շատ ուրախ եմ, որ եկել եք։ Շնորհակալ ենք», - ասել է նա։
«Հարգելի Սոորոնբայ Շարիպի,
Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել և, իհարկե, հաճելի է հյուրընկալվել այստեղ։ Սա ընդհանրապես իմ առաջին այցն է Ղրղզստան։ Նախկինում չեմ եղել այստեղ, դեռ չեմ հասցրել տեսնել Իսիկ Կուլը։
Իհարկե, մենք քննարկելու շատ հարցեր ունենք, որոնք վերաբերում են և՛ եվրասիական տարածքում մեր հարաբերություններին, և՛ երկկողմ հարաբերություններին։ Ես ծանոթացա այս տարվա վիճակագրությանը. մեր առևտրաշրջանառության ոլորտում նկատվում է աճ։ Իհարկե, մասնաբաժինը դեռ շատ քիչ է, բայց կարծում եմ, որ պետք է աշխատել ողջ ներուժի իրացման ուղղությամբ, որպեսզի առևտրաշրջանառությունն աճի՝ ի շահ մեր երկրների զարգացման։ Կարծում եմ՝ այն հնարավորությունը, որ տրամադրում է Եվրասիական տնտեսական միությունը, կարելի է փաթեթավորել, լիարժեք օգտագործել։ Իհարկե, մենք, եթե կարելի է այդպես ասել, ԵԱՏՄ փոքր երկրներ ենք և շատ ընդհանուր շահեր ունենք։ Դա, իհարկե, չի նշանակում, որ մյուս գործընկերների հետ ինչ-որ խնդիրներ ունենք, ուղղակի մենք ավելի հեշտ ենք հասկանում միմյանց խնդիրները և կարող ենք զարգացնել այն կառուցողական համագործակցությունը, որ կա Հայաստանի և Ղրղզստանի միջև։ Շնորհակալ եմ», - ասել է ՀՀ վարչապետը։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակից և վերահաստատել պատրաստակամությունը՝ զարգացնելու Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով։
Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը քննարկել են քաղաքական երկխոսության ամրապնդմանը, երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացմանը, առևտրաշրջանառության ծավալի ավելացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել նաև այս տարի հոկտեմբերին Երևանում կայանալիք Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի վերաբերյալ հարցերին։
Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը մտքեր են փոխանակել հետաքրքրություն ներկայացնող նաև այլ հարցերի շուրջ։ Այս համատեքստում Սոորոնբայ Ժեենբեկովը խոսել է Ղրղզստանի ներքաղաքական զարգացումների մասին, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.