Աղբի հավաքում մանկապարտեզների նորոգման հաշվին
Երևանի քաղաքապետարանն առաջիկայում ձեռք կբերի 3 աղբաման լվացող մեքենա, 1000 մետաղական աղբարկղ և այլ տեխնիկա։ Նման որոշում կայացվեց այսօր` Երևանի ավագանու նիստի ժամանակ։
«Երևան քաղաքի 2019-ի բյուջեում առաջարկում եմ փոփոխություններ կատարել: Այսինքն` Երևանի աղբահանության և սանիտարական աշխատանքների ապահովման նպատակով բյուջեով նախատեսված գումարն ավելացնել 1 մլրդ 726 մլն դրամով»,–ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Այդ գումարով քաղաքապետարանը կգնի նաև 5 փոշեկուլ ավտոմեքենա, 11 ձնամաքրող մեծ մեքենա, 10 փոքր ձնամաքրող մեքենա, 22 հատ ձնամաքրող տրակտոր՝ մայթերի մաքրման համար, 10 հատ փոքր աղբահավաք մեքենա։
Աղբահանության ու սանմաքրման աշխատանքներին տրամադրվող գումարի ավելացումն իրականացվելու է մի շարք ծառայությունների նվազեցման հաշվին, մասնավորապես՝ նախադպրոցական հաստատությունների՝ մանկապարտեզների հիմնանորոգման և վերանորոգման համար նախատեսված գումարը՝ 91 մլն դրամով կկրճատվի:
Նախագիծը ընդունվեց 41 կողմ ձայնով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.