ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՈՒԾՎԵԼ Է ԿՈԹԻԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով լուծվել է շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող Կոթիի փողոցների արտաքին լուսավորության խնդիրը:
Լուսավորվել է հակառակորդի նշանառության տակ պարբերաբար հայտնվող մի ամբողջ թաղամաս` շուրջ 1600 մ երկարությամբ տարածություն: Տեղակայվել է 42 LED լուսարձակ: Ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք՝ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում։
Ծրագրի իրականացնումը կար ևոր էր սահմանապահ գյուղի բնակիչների անվտանգության համար. Կոթին պարբերաբար թիրախավորվել է հակառակորդի կողմից: Բնակիչների հիշողության մեջ դեռ թարմ է վերջին՝ 2018թ.-ի սեպտեմբերին տեղի ունեցած գնդակոծությունը, որի հետ ևանքով վիրավորվել էր համագյուղացիներից մեկը: Լուսավորված թաղամասը յուրօրինակ ուղերձ է հակառակորդին. գյուղն ապրում է և շարունակելու է զարգանալ:
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը և համայնքի բնակիչները:
«Սահման պահող գյուղի համար լուսավորությունը շքեղ տեսք հաղորդելու խնդիր չի լուծում: Այն անհրաժեշտություն է՝ անվտանգության համար, կար ևոր է՝ զինվորի ամուր թիկունքն ապահովելու համար: Կա նա և ոչ պակաս կար ևոր նպատակ, որը փորձում ենք իրականացնել այս ծրագրով. օրվա հացը քարից քամող գյուղացի մարդը պիտի զգա, որ ինքը մենակ չէ իր խնդիրների հետ: Փորձում ենք փոխանցել այդ հավատը: Թվում է, թե դա սովորական վերաբերմունք է, սակայն մարդիկ ավելի վստահ են լինում իրենց նկատմամբ դրս ևորված ուշադրությունից: Երկիր շենացնելը պատվաբեր է, իսկ միասին դրա համար աշխատելը՝ անհրաժեշտ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ծրագրի շրջանակներում գործակցող կողմերի համար կար ևորագույն առաջնահերթություն է համայնքային զարգացումը: Իսկ բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումն արդյունավետ՝ տնտեսապես: Այն զգալիորեն կկրճատի էներգիայի ծախսը՝ թեթ ևացնելով գյուղի ֆինանսական բեռը:
LED լամպերն ունեն նա և այլ առավելություն. Դրանք ավելի արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 16:15
21 ноября на перегоне Советакан-Эчмиадзин на неохраняемом переезде автомобиль марки «БМВ» в нарушение правил дорожного движения выехал на железнодорожные пути, не остановившись перед знаком «СТОП». В результате произошло столкновение автомобиля со следующим по перегону тепловозом компании «Южно-Кавказская железная дорога».
-
2024-11-20 19:12
Америабанк примет участие в форуме EngageArmenia2024, который пройдет 23 ноября в Дубае. Форум является динамичной площадкой для предложений, предусмотренных для соотечественников из диаспоры, с возможностью проведения панельных дискуссий и установления новых связей.
-
2024-11-20 10:33
Ситуация с отставками - показуха, а не попытка приведения в соответствие с требованием борьбы с коррупцией правоохранительной системы страны. Почему? Потому что с должности не снят Генеральный прокурор!
-
2024-11-19 15:56
4 года назад в этот самый день произошло 2 важных события, которые должны были стать частью нашей коллективной памяти, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-07-01 13:42
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են հուշագիր, որով համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։
-
2019-09-20 10:57
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կողբ գյուղի մանկապարտեզը կունենա ջեռուցման կենտրոնացված համակարգ։
-
2019-09-18 12:15
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքի տան խնդիրը լուծում է ստացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:
-
2019-09-12 16:40
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի: