Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում
Հայաստանի թիմը «Խաղաղության մարտիկ» մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը ։ Այդ մասին այսօր ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Դիլիջանում մրցումների արդյունքներն ամփոփելու ժամանակ։
Նրա խոսքով` հանդիսանալով մրցույթի կազմակերպիչ, Հայաստանի պաշտպանության նախարարությունն հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի միջոցառումը լինի հետաքրքիր, վառ, բովանդակալից և հիշվող։ Այն կարևոր իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ մնացած մասնակիցների համար։
Ըստ Տոնոյանի` Հայաստանը երկրորդ անգամ է կազմակերպում միջազգային բանակային խաղերը։ Այս անգամ ընդլայնվել է նախագծի աշխարհագրությունը, Հայաստանը ավելի մատչելի է դարձել նման միջոցառումներ անցկացնելու համար։
«Անշուշտ, հաճելի փաստ է հայկական թիմի հաղթանակը։ Սա մեր թիմի առաջին հաղթանակն է այդ մրցույթում, ինչպես նաև միջզագային բանակային խաղերի ձևաչափում», – ասաց Տոնոյանը։
Տոնոյանի խոսքով` մրցումների մասնակիցների հնարավորություն են ունեցել ավելի լավ ծանոթանալ մեր երկրին, նրա պատմությանը, ժողովրդին և ավանդույթներին։
«Խաղաղության մարտիկ» մրցույթը տևել է 14 օր և ներառել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերը:
Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Իրանի և Հունաստանի ներկայացուցիչները, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».