Մնացականյանը Փաշինյանի հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտում արված հայտարարությունը չի ենթադրում Ղարաբաղյան բանակցային գործընթացում փոփոխությունների գնալ։ Այս մասին այսօր Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 5–ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` Արցախը Հայաստանն է և վերջ։
«Փաշինյանը Ստեփանակերտում Ղարաբաղյան հարցի լուծման մասին հստակ ձևակերպեց Հայաստանի դիրքորոշումը, ինչին հավելելու որևէ բան չկա։ Վարչապետի ներկայացրած դիրքորոշումը վերահաստատեց նաև ԱԳՆ–ն։ Մեր կողմից մտադրություն չկա որևէ կերպ շեղվել այն դիրքորոշումներից, որոնք վերաբերվում են Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը և բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանը հասնելու մեր հավատարմությանը»,–ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարությունը` թե ՀՀ վարչապետի հայտարարությունը հակասում է հակամարտության կարգավորման շուրջ տարվող երկարամյա բանակցությունների էությանը։
Սրան ի պատասխան ՀՀ ԱԳՆ–ն էլ հայտարարություն էր տարածել` ասելով, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության` 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները վկայում են Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության մշակույթի մասին, որն ուղղորդում ու խրախուսում է Ադրբեջանի իշխանությունը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել էր, որ խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, ինչը հստակորեն արտացոլված է ՀՀ վարչապետի վերոնշյալ ելույթում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 18:17
Окончательной четкости вокруг сроков процедуры выражения вотума недоверия премьер-министру Армении нет. Об этом заявил в беседе с журналистами после продлившейся около часа встречи с руководителем парламентской фракции «Честь имею» Айком Мамиджаняном 11 июня депутат от блока «Армения», представитель Верховного органа АРФ Дашнакцутюн Ишхан Сагателян.
-
2025-06-11 18:11
Расходы Министерства здравоохранения Армении в 2024 году составили 153,8 млрд драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 18:09
Нужно сдерживать попытки установления чьей-либо гегемонии на Южном Кавказе, заявил старший научный сотрудник иранского Института политических и международных исследований Сейед Мохаммад Казим Саджадпур на форуме APRI Armenia.
-
2025-06-11 18:06
Москва осведомлена об обеспокоенности Баку по поводу деятельности миссии ЕС в Армении. Об этом в ходе очередного брифинга заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։