Բաղրամյան 26-ում Ամուլսարի թեմայով քննարկում, իսկ դրսում՝ բողոքի ակցիա
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով պատգամավոր է ընտրվել Վայոց ձորի մարզից, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր եկել է Բաղրամյան 26՝ կանգնելու ջերմուկցիների կողքին։ «Ես այն կարծիքին եմ, որ առնվազն Դարփ-Արփա-Որոտան գետերի մասով ծրագիրը թերի է, հետևաբար, եթե այդ խնդիրները լուծված չեն, ինչ շահագործման մասին է խոսքը։ Միայն դա բավարար է, որ ընդհանրապես հանքը չշահագործվի»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։
Լրագրողների հետ զրույցում ջերմուկցիներն ասացին, որ եթե Ամուլսարի խնդրին լուծում չտրվի, Կառավարությունը որոշի, որ հանքը պետք է շահագործվի, ապա իրենք չեն նահանջելու, փակելու են բոլոր ճանապարհները։
«Եթե Նիկոլը մերժեց Սերժին, ուրեմն ավտոմատ պետք է մերժի Սերժի կողմից եկած բոլոր բացասական ծրագրերը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Իմ ընտանիքի անդամներով՝ 14 հոգի, եկել ենք այստեղ, որ պաշտպանենք մեր սարը, որ մեր էրեխեքը մաքուր օդ շնչեն․ Չենք թողնելու, որ մեր սարը քանդեն, ոսկին էլ եսիմ ով տանի։ Մենք մինչև վերջ պայքարելու ենք մեր հողի, մեր սարի համար։ Մեր ոսկին պիտի տանեն, իսկ դրա դիմաց մեր ջուրն է պղտորվելու, իսկ Ռուսաստանում 1 լիտր հանքային ջուրը հավասար է 1,5 լիտր բենզինի»,- ասաց բնակիչներից մեկը։
Նրա խոսքով՝ հայկական բարձրավանդակներից մեկը՝ Ամուլսարը, որը գտնվում է ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա, 6 ամիս պատված է ձյան շերտով, դա նշանակում է, որ ձնհալից առաջացած ծանր մետաղներով աղտոտված ջրերը լցվելով Արփա գետը էկոլոգիական աղետ կստեղծեն։ «Սա Հայաստանի կործանման սկիզբն է։ Արտասահմանցի մասնագետների հետ եմ խոսել, որոնք ասում են՝ ո՞նց եք թույլ տալիս, որ ձեր ընդերքը հոշոտեն ու դուք ապրեք թույնի մեջ։ Բոլորս պետք է համախմբվենք ու թույլ չենք տա, որ ազգագործման որոշում կայացվի»,- վրդովված ասաց Ջերմուկի բնակիչը՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ երկրի ղեկավարությունը ճիշտ որոշում կկայացնի և Ամուլսարը կպահպանվի։
Այսօր Բաղրամյան 26 հասցեում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել: Հրավիրյալների թվում կան բնապահպաններ, Ջերմուկ համայնքի ավագանին, դպրոցներն ու Ամուլսարի համար պայքարող ակտիվիստները։
Հանդիպմանը զուգահեռ, Բաղրամյան 26-ում բողոքի ակցիա է ընթանում՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների մասնակցությամբ։
Նշենք, որ ակտիվիստներն այսօր ավտոերթով եկել են Երևան։
Տեղեկացնենք նաև, որ Կասկադի հարակից տարածքում էլ մի խումբ կանայք մանկասայլակներով ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.